Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել: Հարավ-արևելյան Սևերեկ քաղաքի դպրոցներից մեկում երիտասարդը կրակ է բացել՝ վիրավորելով 10-ից ավելի մարդու, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների: Հրաձիգն ինքնասպան է եղել, երբ ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել: Տեղական իշխանության տվյալով՝ հրաձիգը 19 տարեկան է եղել և նախկինում սովորել է նույն դպրոցում:
Հրաձգության դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում։