Իրանի նախագահի Հայաստան այցի նպատակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխության ապահովումն է, հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է կտրականապես դեմ լինել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության կամ օտարերկրյա ռազմական ներկայության։ Թեմայի շարունակությունը և տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ՝ տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան