ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։
Նա մասնավորապես նշել է, որ որոշ շրջանակներ հատուկ հիբրիդային հարձակումների պայմաններում փորձում են վախ և տագնապ տարածել ժողովրդի մեջ՝ պնդելով, թե կենսաթոշակային տարիքը բարձրացվելու է:
«Մեջ են բերում վարչապետի խոսքերն Ազգային ժողովից, թե ի՛նչ տարիք է 63-ը կամ 65-ը. մարդ կարող է այդ տարիքում աշխատել, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, պրոդուկտ ստեղծել, ինչն իրոք այդպես է, որովհետև ժամանակակից գիտությունը, բժշկությունը մեզ թույլ են տալիս ապրել շատ ավելի երկար, առողջ լինել շատ ավելի երկար տարիներ և, այո, նաև աշխատել։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, դա լկտի սուտ է»,- հայտարարել է Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: