Բրազիլի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը՝ այն որակելով անպատասխանատու և անխոհեմ:
ԱՄՆ պետքարտուղարությունը Բրազիլի դեսպանի վիզան չեղարկել էր, քանի որ այդ երկիրը հուլիսին հրաժարվել էր վիզա տրամադրել ամերիկացի երկու պաշտոնյայի, նաև ձգձգել էր ԱՄՆ նախագահի առաջադրած թեկնածուին դեսպանի պաշտոնում հաստատելու գործընթացը:
Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Բրազիլը նոր դեսպան չի ընդունի մինչև հոկտեմբերին երկրում նախատեսված ընտրությունները։
Ավելի վաղ Բրազիլը կրճատել է իր դիվանագիտական ներկայությունն Արգենտինայում այդ երկրի նախագահ Խավիեր Միլեյի կողմից Լուլա դա Սիլվայի հասցեին հնչեցված վիրավորանքներից հետո: