Կառավարության որոշմամբ երեք նախարարություններ կանվանափոխվեն` դառնալով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության, Աշխատանքի և բարեկեցության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություններ. կառավարության առաջարկը կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:
Գործադիրի նիստին գլխավոր դատախազը նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վճիռներով և հաշտություններով պետությանը վերադարձվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին` վարչապետn ընդգծել է, որ բարեփոխումների ճանապարհին դանդաղում են, որովհետև գնում են փոխզիջումների, և դրանից տուժում են երեխաները: Կառավարությունը 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: