ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը ճեպազրույցում տեղեկացրել է, որ մյուս թեկնածու Արամ Վարդևանյանի օգտին քվեարկելու հարցում դեռ որոշում չունեն: Ընդդիմադիրները չէին քվեարկել ՔՊ-ի երկու թեկնածուներին, արդյոք դա կարող է լինել Վարդևանյանին չընտրելու պատճառ, հարցին, Ալեքսանյանը նշել է, որ դա կլիներ մանր քինախնդրություն, խմբակցությունում կքննարկեն և կլինի վերջնական որոշում:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան