Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում էր, թե ինչպես է «Նիվա»-ի վարորդը անկանոն մեքենան վարում՝ ստեղծելով իրական վտանգ եթևեկության մյուս մասնակիցների համար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։ Օտարերկրյա համարանիշերով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։