Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի` Ուրցաձոր և Այգավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: