Եվրոպական միություն ռուսական գազի ներմուծման արգելքը կմնա ուժի մեջ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո էլ՝ լրագրողներին հայտարարել է Եվրամիություն էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպումից առաջ։
«Մենք ԵՄ-ում շատ կարևոր համաձայնագիր ենք կնքել, որով արգելում ենք ռուսական գազի ներմուծումը։ Քանի որ խոսքը պատժամիջոցների մասին չէ, այդ արգելքը կգործի նաև ապագայում։ Այսպիսով, նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Եվրոպան չի կրկնի նախկինում թույլ տված սխալը, երբ իրեն կախվածության մեջ էր դրել ռուսական գազից»,- ասել է նա։
Դեկտեմբերի սկզբին ԵՄ երկրները նախնական համաձայնագիր են ընդունել Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (LNG) և խողովակաշարային գազի ներմուծումից հրաժարվելու վերաբերյալ: LNG ներմուծման ամբողջական արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ խողովակաշարային գազի ներմուծման արգելքը՝ 2027 թվականի նոյեմբերի 1-ից: