ՄԱԿ-ը իրավունք չունի պահանջել վնասված իրանական միջուկային օբյեկտների ստուգումներ՝ առանց դատապարտելու հունիսին Իսրայելի հարձակումները, ասել է Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ և ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Ստուգումներն անցկացվել են այն օբյեկտներում, որոնք հարձակման չեն ենթարկվել, բայց մենք հիմա խոսում ենք հարձակման ենթարկված օբյեկտների մասին։ Գործակալությունը, որը չի դատապարտում հարձակումները և վնասված օբյեկտների ստուգման վերաբերյալ ոչ մի հրահանգ չունի, իրավունք չունի հայտարարել ստուգումներ անցկացնելու մտադրության մասին»,- նրա խոսքը մեջբերել է IRNA-ն։
Ըստ Էսլամիի՝ ԱԷՄԳ-ն առաջին հերթին պետք է տրամադրի իր հրահանգներն ու արձանագրությունը ռազմական հարձակումների ենթարկված օբյեկտներում ստուգումների անցկացման վերաբերյալ, եթե, իհարկե, դրանք գոյություն ունեն:
Նոյեմբերի 20-ին Իրանը, ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հակաիրանական հերթական բանաձևի ընդունմանը, որը պահանջում էր գործակալության տեսուչներին լիարժեք հասանելիություն տրամադրել Իսլամական Հանրապետության բոլոր միջուկային օբյեկտներ, ծանուցում է ուղարկել Կահիրեում ավելի վաղ կնքված համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին: