Հյուսիս-հարավ ճանապարհի մաս կազմող Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջին՝ ամբողջությամբ նոր կառուցված թունելն անկախ Հայաստանում:
Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման արժեքն ավելի քան 214 մլն դոլար է։ Այն ներառում է 2 թունել և 17 կամուրջ։
Քաջարանի թունելի կառուցման գործընթացը կմեկնարկի 2026-ին և կտևի մոտ 7 տարի, նույնքան էլ կպահանջվի Բարգուշատի թունելի կառուցման համար:
Ճանապարհների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ իրականացվում են Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում:
Հաջորդ տարի ևս Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինաշխատանքներ կմեկնարկեն:
Հյուսիս-հարավի այն հատվածներում, որտեղ այս պահին շինարարություն է ընթանում, ավարտը նախատեսվում է 2027-ի վերջին:
Ճանապարհաշինության ընթացքին հետևել է Լիանա Խաչատուրյանը: