Հանրապետական ծննդատուն տեղափոխված նորածնի առողջական վիճակը բավարար է: Նրան հայտնաբերել էին Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում՝ շորի մեջ փաթաթված: Բժիշկների տվյալներով՝ երեխայի վրա բռնության հետքեր չկան: Ոստիկանությունը զբաղվում է երեխայի մոր որոնողական աշխատանքներով:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: