Մոլդովան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝ երկրի հարավում անօդաչու թռչող սարքի պայթյունից հետո։ Քիշնևը կոշտ քննադատել և դատապարտել է Կրոկ-մազ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը` որակելով այն Մոլդովայի ինքնիշխանության խախտում: Միջազգային անցուդարձի ուշագրավ նորություններին Սյուզաննա Չրաղյանն է հետևում: