Մասնագետները հերքում են տարածվող կեղծ թեզերը, թե իբր Արհեստական բանականության տվյալների կենտրոնի հովացման համար Սևանա լճի ջուրն է օգտագործվելու: Պարզվում է՝ ջրի կարիք ընդհանրապես չկա: Իսկ մի քանի փաստ պարզապես անհնար է անտեսել: Առաջին՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ վայելում է Վաշինգտոնի վստահությունն ու NVIDIA-ի չիպերը ստանալու թույլտվություն ունի: Երկրորդ՝ հենց տարածաշրջանում ամենախոշոր տվյալների կենտրոնի շնորհիվ աշխարհը շահագրգռված է Հայաստանի էներգետիկ կայունությամբ:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: