Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է կաշառքով վարորդական վկայական ստանալու գործի քննությունը և այն ուղարկել դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան փոխանցելու համար: Մեկ տարի առաջ Մասիս քաղաքում բնակվող ամուսինները որոշում են կնոջ համար ձեռք բերել վարորդական վկայական, որից հետո անարդյունք հանձնում են գործնական 5 քննություն: Հետո որոշում են փորձել մեկ այլ ճանապարհ: