Օգոստոսի 10-ին կեսօրից հետո, 11-15-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ը առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։
Օգոստոսի 10-15-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։
.jpg)
երևանում օգոստոսի 10-ի երեկոյան, 11-ին, 14-15-ի գիշերը և երեկոյան, 12-13-ի երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
.jpg)