ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցում շինարարներից կպահանջի ժամանակակից լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ ընդգծել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ շնորհավորելով շինարարներին մասնագիտական օրվա առիթով:
Հանրապետությունում ընթացող մեծածավալ շինարարության՝ դպրոց-մանկապարտեզի կառուցումից մինչև հուշարձանների վերականգնման պատասխանատուները նրանք են, փոխվարչապետի խոսքով՝ միայն դպրոց-մանկապարտեզների ուղղությամբ ներդրումները տարեկան կազմելու են մոտ 150 մլրդ դրամ:
Շինարարի օրվան ընդառաջ մի խումբ մասնագետներ արժանացել են պարգևների:
Մանրամասները՝ ռեպորտաժում։