Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Հայաստանի ղեկավարն արնդրադարձել է նաև Եվրամիությանն անդամակցելու խնդրով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ԵԱՏՄ անդամ 4 պետության ղեկավարների հայտարարությանն ու պարզաբանել, որ հնարավոր չէ հանրաքվե անցկացնել դեռ գոյություն չունեցող հարցի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՏՄ նիստին մասնակցող ոչ անդամ պետություններ Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչներին:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում: