2026 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների վերաբերյալ նախաքննական մարմիններին ներկայացված առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ:
Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որից՝
4-ը՝ պետական դավաճանության,
1-ը՝ պետական դավաճանության և լրտեսության փորձի,
1-ը՝ լրտեսության փորձի,
1-ը՝ պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման նախապատրաստության, սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության,
5-ը՝ լրտեսության,
2-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու,
5-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:
Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝
1-ը՝ ահաբեկչության նախապատրաստության,
2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու,
3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով:
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության, և պետական սահմանում անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներոի արդյունքում բացահայտված կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 197 քրեական վարույթ, որից՝
97-ը՝ պետական սահմանն ապօրինի հատելու, դրա փորձի կամ հանցակցությամբ ապօրինի սահմանահատման (որից 56-ը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ),
83-ը՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու,
3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպման հատկանիշներով:
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից՝
28-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառության կամ դրանց ապօրինի իրացման,
12-ը՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության,
4-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության հատկանիշներով:
Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 33 քրեական վարույթ, որից՝
23-ը՝ ընտրակաշառք ստանալու և/կամ տալու,
3-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու,
3-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու,
2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու,
2-ը՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով:
Հանրային ծառայության շահերի, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որից՝
7-ը՝ կաշառք տալու և/կամ ստանալու,
19-ը՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,
10-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու,
12-ը՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,
4-ը՝ փողերի լվացման,
3-ը՝ ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու հատկանիշներով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաքննական մարմիններին առերևույթ հանցանքների վերաբերյալ ներկայացված պատշաճ հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների հատկանիշներով: