Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունը 2027-2028 ուսումնական տարվա համար նախատեսում է տրամադրել կրթաթոշակային հնարավորություններ ուսանողների, շրջանավարտների և հետազոտողների համար: Կրթաթոշակային հնարավորությունների և համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Ավստրիայի կրթաթոշակների և հետազոտական դրամաշնորհների տվյալների բազայում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Վերոնշյալ տվյալների բազան ներառում է նաև այլ հաստատությունների կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։
Անհատական կրթաթոշակային ծրագրերը, սահմանված պայմաններին համապատասխան, նախատեսված են հետևյալ երկրների դիմորդների համար.
-
Ֆրանց Վերֆելի կրթաթոշակ – թիրախային երկրներ՝ ամբողջ աշխարհ.
-
Էռնստ Մախի կրթաթոշակ – թիրախային երկրներ՝ ամբողջ աշխարհ,
-
Էռնստ Մախի կրթաթոշակ Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանում ուսանելու նպատակով – թիրախային երկրներ՝ ոչ եվրոպական երկրներ և Ուկրաինա,
-
Էռնստ Մախի հետագա դրամաշնորհ – թիրախային երկրներ՝ ոչ եվրոպական զարգացող երկրներ՝ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Զարգացման աջակցության կոմիտեի (DAC) ցանկի,
-
Էռնստ Մախի կրթաթոշակ – ASEA-UNINET (Հարավարևելյան Ասիայի և Եվրոպայի համալսարանների ակադեմիական ցանց):
Նշյալ կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է կրթաթոշակների տվյալների բազայի կայքէջի համապատասխան բաժիններում:
2027-2028 ուսումնական տարվա ընթացքում Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունը նախատեսում է ներգնա կրթաթոշակների շրջանակում հատկացնել ընդհանուր առմամբ 1300 կրթաթոշակային ամիս: