Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսական ուժերը հրթիռակոծել են Կիևը, կան զոհեր և վիրավորներ:
Ուկրաինական կողմն էլ ԱԹՍ-ներով թիրախավորել է Սամարայի մարզի և Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանները, հրդեհներ են բռնկվել։ Լիպեցկի մարզում կան տուժածներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 397 անօդաչու թռչող սարք։