Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Հարատիդ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Մասնավորապես՝
-
արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,
-
առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,
-
շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: