TRIPP ծրագրի իրագործման աշխատանքներն ակտիվ փուլում են՝ լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ մատնանշելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանների հայաստանյան այցերն ու տարբեր ծրագրերին ուղղված ԱՄՆ բյուջեի կրկնապատկումը: Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ պատգամավորն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է, որ դա օր առաջ տեղի ունենա: Այդ համատեքստում նա կարևորել է օգոստոսի 8-ի հռչակագիրն ու խաղաղության դերը:
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում: