Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին անդրադարձել է Մեքքայի համաձայնագրին: «Մենք հիմքեր չունենք վախենալու, որ այս դաշնագիրը երկու հարևան երկրների ՝ Թուրքիայի և Պակիստանի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի՝ երեք պետությունների միջև, որոնց հետ մեզ կապում են խոր կրոնական, պատմական և քաղաքակրթական կապեր, ուղղված է Իրանի դեմ»,- ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ Թուրքիայի և Պակիստանի ժողովուրդների՝ որպես երկու հարևան մահմեդական երկրների միջև բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի։
«Այս իրադարձությունը տարածաշրջանում իրավիճակի փոփոխության ընկալման կարևոր նշան է»,- հավելել է Բաղաեին։