Մեղադրյալը բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար՝ հանցավոր սխեմայում ներգրավելով նաև այլ անձանց: Օգտվելով բանկի ծրագրային խնդրից՝ նա իրականացրել է հազարավոր գործարքներ: Հափշտակված գումարին օրինական տեսք հաղորդելու նպատակով գումարի մի մասը փոխարկել է կրիպտոակտիվների, մյուս մասը փոխանցել 161 բանկային քարտերի: Քննչական կոմիտեից խորհուրդ են տալիս բանկային քարտերին գումար փոխանցելու կասկածելի առաջարկներ ստանալու դեպքում տեղեկացնել իրավապահներին:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: