Թեհրանը պատճառ չունի մտահոգվելու Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև պաշտպանության համաձայնագրի կնքման առնչությամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: Էսմայիլ Բաղաեիի խոսքով՝ փաստաթղթի կնքումը տարածաշրջանում իրավիճակի ընկալման փոփոխության կարևոր նշան է: Տարածաշրջանային երկրները հասկացել են, որ անվտանգությունն ապրանք չէ, որը հնարավոր է գնել անբարեխիղճ միջնորդներից, նշել է նա, հավելել՝ համաձայնագիրը ցույց է տալիս, որ տարածաշրջանային երկրներն ավելի շատ ապավինում են սեփական կարողություններին, ոչ թե արտաքին ուժերին:
Օգոստոսի 7-ին Անկարան, Էր Ռիադը և Իսլամաբադը ստորագրել են «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը», որում ներառված է հավաքական պաշտպանության սկզբունքը՝ երկրներից մեկի դեմ հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի մյուս անդամների վրա: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ համաձայնագիրն ուղղված չէ Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: