Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել Պետդումայի ընտրությունների համար միակ հակապատերազմական կուսակցության՝ «Յաբլոկո»-ի գրանցումը: Արտասահմանում ռուսական ընդդիմության աջակցությունը վայելող կուսակցությանը ընտրություններից հանելու հայցով դատարան էր դիմել կրեմլամետ «Ռոդինա» կուսակցությունը: Դատարանը բավարարել է հայցը:
Դատախազը նշել է, որ հայցադիմումը բավարարելու հիմք են հանդիսացել կուսակցության կողմից մտավոր սեփականության մասին օրենսդրության խախտումները, անօրինական ընտրարշավը և ծայրահեղականության աջակցությունը:
«Յաբլոկո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կբողոքարկեն որոշումը: Նաև կուսակցությունից շեշտել են, որ հանդես են գալիս խաղաղության օգտին և հավատարիմ են մնալու այդ սկզբունքին:
Մանրամասները՝ տեսաշարում: