Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ԱՄՆ-ում հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխօգնական Էնդրյու Սթոուի հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական գործընկերության խարտիայի կյանքի կոչումը և Բաքվի տնտեսական երկխոսության արդյունքները:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Կողմերը վերահաստատել են խաղաղության, անվտանգության և բարեկեցության ամրապնդմանն ուղղված հարցերի շուրջ սերտ փոխգործակցությունը և խորհրդատվությունները շարունակելու պատրաստակամությունը: