Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: