Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարը ելույթ է ունեցել Դոհայում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11): Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը, Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝
-
2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա հիմնական ուղղություններին,
-
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը,
-
հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը,
-
կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) կարևորությանը և դրա գնահատման երկրորդ շրջափուլի շրջանակում ՀՀ կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներին,
-
թափանցիկությանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությանը,
-
UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրմանը: