«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 10.00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փողոցի 1-17, Նար-Դոսի փողոցի 1-40, Քրիստափորի փողոցի 1-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փողոցի 28-236 համարների և 2-րդ, 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պողոտայի 12-80 համարների և նրբանցքների, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,
Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 36-330 համարների, Գ.Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ․Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ. Թադևոսյան 1-20 համարների և նրբանցքների, Ս․Տարոնցու 1-10 համարների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի: Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը,
Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: