• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին Այլ հայացք 102-րդ ռազմաբազայի խնդրին 15:32
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում Tour of Armenia-ի եզրափակիչ՝... 13:10
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը
Հասարակություն
17:3913 Սեպ, 2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությանը:

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է Ukyo թիմը: Նրան պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իտալացի հեծանվորդն արժանացել է նաև Tour of Armenia-հաղթողի կոչմանը: Այս մրցանակը ևս հանձնել է Նիկոլ Փաշինյանը: Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը: Նրան պարգևատրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է Bardiani CSF  7 Saber թիմը: Նրան պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը: Պարգևը հանձնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլն անցկացվել է Երևանում: Հեծանվորդները մրցել են 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան: Մրցափուլի ընդհանուր երկարությունը կազմել է 94 կմ: Մրցումային 4-րդ օրվա հաղթող է ճանաչվել Միշելե Գազոլին Իտալիայից: Նրան պարգևատրել է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը: Լեռնային դասակարգման առաջատար («լեռների արքա») անվանակարգում հաղթել և կապույտ մարզաշապիկին է արժանացել Լեոնարդո Վեսկոն (Իտալիա): Նրան պարգևատրել է RC Sports & Events ընկերության գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան: Լավագույն երիտասարդ հեծանվորդ անվանակարգում հաղթել և սպիտակ մարզաշապիկին է արժանացել Քևին Բիելը (Դանիա): Նրան պարգևատրել է Օլիմպիական չեմպիոն, իսպանացի նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամուել Սանչեսը:

Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել «Tour of Armenia» առաջին մրցաշարի հաջող անցկացման առիթով: ««Առաջին մրցաշար» արտահայտությունն արդեն գալիս է հուշելու, որ հաջորդիվ մեզ սպասում է երկրորդ, երրորդ, չորրորդ, և հույս ունենք, շարունակական մրցաշարեր: Պիտի ասեմ, որ սա, իսկապես, նոր փորձառություն է Հայաստանի Հանրապետության համար: Նոր փորձառություն է՝ բոլոր իմաստներով: Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունում այս կարգի միջազգային հեծանվային մրցաշար անցկացված լիներ առնվազն՝ անկախությունից ի վեր»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ովքեր արձագանքել են Հայաստանի հետաքրքրությանը և ամեն ջանք գործադրել, որպեսզի մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպվի: Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերել, որպեսզի մրցաշարն անցնի պատշաճ մակարդակով: «Իհարկե, այս մրցաշարը, որը միջազգային շուրջ տասնյակ հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակվել, միանշանակ բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը և ճանաչելիության մակարդակը և անկասկած, մեծ հետաքրքրություն է առաջացնելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որն այսօր էլ տուրիստական շատ մեծ հոսքեր ունի: Ես համոզված եմ, որ այս մրցաշարն ավելի կմեծացնի հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև առողջ ապրելակերպի, էկո տրանսպորտի և հեծանվային սպորտի նկատմամբ հետաքրքրության մեծացումը՝ որպես հաջորդ նպատակ. «Ես համոզված եմ՝ մեր բազմաթիվ երեխաներ այսօր մեծ հիացմունքով էին հետևում երեկ, նախորդ օրերին մեր հեծանվորդներին»:

Անդրադառնալով Հայաստանի միջազգային կապերին և գործընկերությանը՝ վարչապետը նշել է. «Շատ կարևոր է, որ մենք միջազգային գործընկերություն ենք հաստատում նաև նման նախաձեռնություններով: Կարծում եմ, որ պատահական չէ, որ 2026 թվականին է հենց այս մրցաշարը տեղի ունենում: Սա Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ շատ պայծառ և պերճախոս վկայություն է»:

«Այս մրցաշարը և մրցաշարի շարունակելիության վերաբերյալ մեր որոշումը նաև Հայաստանում հեծանվային պրոֆեսիոնալ սպորտի և սիրողական սպորտի զարգացման մի նոր խթան կտա»,-իր խոսքում նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, ինչպես նաև գլխավոր մրցանակը ստացած մարզիկին և նշել. «Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի բարձր մակարդակով, ավելի բարձր տրամադրությամբ և ավելի մեծ նվաճումներով մենք կամփոփենք Tour of Armenia հեծանվային պրոֆեսիոնալ մրցաշարը»։

Հեծանվավազքը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից: Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։ Առաջին օրը ATT Investments թիմի հեծանվորդ Միխալ Պոմորսկին առաջինն է հատել եզրագիծը (միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ) և դարձել առաջին օրվա հաղթող:

Հեծանվավազքի երկրորդ օրը աշխարհի տարբեր երկրների 16 թիմերի հեծանվորդները հաղթահարել են Կիրանց-Ստեփանավան շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին։ Առաջինը եզրագիծը հատել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին (Team Ukyo)՝ ընդամենը մի քանի միլիմետրով առաջ անցնելով հերոսաբար պայքարած Լեոնարդո Վեսկոյից (Biesse-Carrera-Premac)։ Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ՝ 4 ժամ 19 րոպե 46 վայրկյանում։

Երրորդ՝ Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ մրցափուլում հաղթանակ է տարել «Netcompany Ineos Racing Academy» թիմի ներկայացուցիչ Մաքս Հայնդսը՝ 162 կմ մրցատարածությունը՝ հաղթահարելով 3 ժամ 40 րոպե 24 վայրկյանում՝ 44.101 կմ/ժ միջին արագությամբ և վաստակելով 12 վայրկյան բոնուսային ժամանակ: Երրորդ մրցափուլի ընդհանուր վերելքը կազմել է 1700 մետր: Մրցափուլի մեկնարկը տրվել է Մարտունիում: Հեծանվորդներն անցել են Գեղարքունիքի,Կոտայքի և Տավուշի մարզերով։

Մրցափուլի հաղթողին, ինչպես նաև տարբեր դասակարգումների առաջատարներին մրցանակները հանձնել է Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացվող մրցաշարի պաշտոնական դեսպանն է:

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները ստացել են Alé Cycling ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Մասնակից 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս օրերի ընթացքում հեծանվորդներն ընդհանուր առմամբ  ավելի քան 500 կմ ճանապարհ են անցել:

 

 

 

Դիտումների քանակ69
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Tour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ 18:3513 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Tour of Armenia հեծանվավազքի մրցանակաբաշխությանը 17:3913 Սեպ, 2026
  • Նոր խթան Հայաստանի հեծանվային սպորտին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1613 Սեպ, 2026
  • Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին 16:5713 Սեպ, 2026
  • Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը 15:1713 Սեպ, 2026
  • Հանրապետությունում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է․ եղանակը Հայաստանում 14:1913 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:5013 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում 13:3413 Սեպ, 2026
  • #DipTalk դեսպանների հետ. նոր դեսպանությունների հիմնում 13:1913 Սեպ, 2026
  • Ղազար Միրզոյանի տիեզերական ճամփորդությունը 13:1613 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը․ Հասմիկ Մովսիսյան 13:1413 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում 13:1013 Սեպ, 2026
  • Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի 13:0413 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շարք Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում 12:2413 Սեպ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 294 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:1513 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 11:2913 Սեպ, 2026
  • Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ 11:2613 Սեպ, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը 10:2613 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0913 Սեպ, 2026
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015