Անշարժ գույքի շուկայում շարունակական ակտիվություն է նկատվում:
Անընդմեջ աճում են թե՛ գործարքների թիվը, թե՛ վաճառքի ու վարձակալության գները:
Մասնագետները, ի դեպ, չեն կարծում, թե դա ժամանակավոր երևույթ է, ճիշտ հակառակը, կանխատեսվում է, որ միտումներն առաջիկա տարիներին կպահպանվեն:
Կադաստրի կոմիտեի պատասխանատուները աճը պայմանավորում են տնտեսական ակտիվությամբ և կառուցապատողների ճկունությամբ: Անշարժ գույքի գործակալները և վերլուծական կենտրոնների մասնագետներն էլ նկատում են, որ խաղաղության հաստատումն է նպաստել պահանջարկի աճին:
Հայաստանում անշարժ գույք ձեռք են բերում նաև արտերկրի մեր հայրենակիցները:
Տարածաշրջանի կայունացումը մեր երկրի զբոսաշրջային գրավչությունն էլ բարձրացրել է, ինչի արդյունքում մեծացել է անշարժ գույքի վարձակալության պահանջարկը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան