Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի 4 մարզերով անցնելուց հետո աշխարհի տարբեր երկրների 16 պրոֆեսիոնալ թիմերի հեծանվորդները սկսել են պայքարը մայրաքաղաքի սրտում. նրանք կփորձեն հաղթահարել 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտը՝ անցնելով 10 շրջան:
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Tour of Armenia-ի երևանյան փուլի առաջին շրջանը»:
Հիշեցնենք՝ Միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։