Հայաստանի 4 մարզերով անցնելուց հետո աշխարհի տարբեր երկրների 16 պրոֆեսիոնալ թիմերի հեծանվորդները քիչ անց կսկսեն պայքարը մայրաքաղաքի սրտում. նրանք կփորձեն հաղթահարել 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտը՝ անցնելով 10 շրջան: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
«Այն կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 12:55-ին և կավարտվի նույն հասցեում՝ Պապ թագավոր փողոցի կողմից։ Եզրափակիչ մրցափուլում կորոշվի Tour of Armenia-ի առաջին հաղթողը։
Եկե՛ք միասին հետևենք եզրափակիչ փուլի ամենաթեժ պայքարին, աջակցենք մարզիկներին և ներկա լինենք Tour of Armenia-ի փակման արարողությանը՝ իմանալու մրցաշարի հաղթողներին»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։