Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ. տրոյելբուսներ՝ 92161, մետրոպոլիտեն՝ 547663, ավտոբուսներ՝ 1 մլն 872321, ընդամենը՝ 2 մլն 512145: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Նշվեց, որ առկա է դրական տարբերություն 59034-ով կամ 2.4 տոկոսով:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց՝ կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում։
«Ինձ գրում են, ասում են՝ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց: Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Ավինյանը: