Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել էլեկտրական շարժիչով մեքենաները Հայաստան ներմուծելիս ավելացված արժեքի հարկ չգանձելու մասին նախագծին: Այս որոշումը առաջարկվում է տարածել նաև էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաների վրա: Միայն թե դրանք պետք է արտադրված լինեն վերջին երկու տարում: Էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է, թե քվոտան ինչպես է բաշխվելու դիլերների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: