Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։
Միևնույն ժամանակ, արձանագրվել են երեխաների և ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։
«Ոստիկանության արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին։
Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ և այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում։
Բոլոր այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրեր՝ կարող մոտենալ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: