Հնդկաստանը, որը վաղուց սուբսիդիաներ է տրամադրել հացահատիկի, վառելիքի և գյուղատնտեսական արտադրանքի համար, անսպասելի քայլ է կատարել՝ վճարելով 21-65 տարեկան կանանց պարզապես տնային տնտեսությունը պահելու, ընտանիքի խնամքի հիմնական բեռը կրելու համար, որը երբեք չի վճարվում, հայտնում է BBC-ն:
Հնդկաստանի 12 նահանգում 118 միլիոն տնային տնտեսուհի արդեն ստանում է նման վճարումներ։ Այսպիսով, Հնդկաստանը անցկացնում է աշխարհի ամենամեծ սոցիալական փորձարկումներից մեկը։
Վճարումները տատանվում են ամսական 1000-ից մինչև 2500 ռուփի (12-30 ԱՄՆ դոլար): Գումարը փոքր է, կազմում է տնային տնտեսության եկամտի մոտավորապես 5-12%-ը, բայց կայուն է: Կանայք սովորաբար այն ծախսում են ընտանիքի և տնային տնտեսության կարիքների համար՝ երեխաների կրթություն, սնունդ, բժշկական և արտակարգ իրավիճակների ծախսեր, փոքր պարտքերի մարում և երբեմն անձնական գնումներ, ինչպիսիք են ոսկին կամ մանրուքները։
Բացի այդ, այդ նպաստը հսկայական նշանակություն ունի ավելի լայն իմաստով՝ կանխատեսելի եկամուտ, վերահսկողության զգացողություն սեփական կյանքի նկատմամբ և ինքնուրույնության զգացում: