• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. ՀՀ-ն մեղմ նոտա հղեց ՌԴ-ին. Արշակյան Բաց հարթակ․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց.... 20:38
Պուտինը և Ալիևը քննարկել են երկխոսության ակտիվացումը. «Հարևաններ» Պուտինը և Ալիևը քննարկել... 20:08
Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ-17 ԱԱ Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում... 18:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 06․11. 2020 (օր 41-րդ)
Լեռնային Ղարաբաղ
00:5707 Նմբ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 06․11. 2020 (օր 41-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի, 4-ի , 5-ի դեպքերի քրոնիկոնը:

 

Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարում հասկացություն չկա․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին աշխատում է ոչ թե Թուրքիայի զինված ուժերի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ  Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- վստահեցրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այսօրվա հայտարարությանը, որում նա խոսել է թուրքական հետախուզության՝ Ադրբեջանի օգտին աշխատելու մասին: ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է․ «Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարում հասկացություն չկա։ Կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում, Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում»։

Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր. ՊՆ ներկայացուցիչ

Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Այսօր և երեկ անցնող գիշերը  բավականին ինտենսիվ, ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշիի մերձակայքում ու Շուշի տանող ճանապարհներին: Եթե 1992 թվականի մայիսի 8-ը  հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր,- հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդի հետախուզադիվերսիոն, առանձին  վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «գյոռբագյոռ» գործողությունը հաջողությամբ  շարունակվում է։ Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել։ Թշնամու զորքերը, վարձկանները և մնացած թափթփուկներից՝ Շուշի տանող ձորակներում  տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել։ Առաջիկայում համապատասխան տեսանյութերն ու ֆոտոնյութերը կլինեն»,- վստահեցրել է Հովհաննիսյանը։

11-ամյա վարորդը․ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել

«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է, թե 11-ամյա Աշոտն ինչպես է հրետակոծության ներքո Արցախից մինչև Հայաստանի սահմանագոտի վարել մեքենան՝ իր հետ բերելով ընտանիքին ու մտերիմներին։ Փոքրիկն անկեղծացել է՝ պատմելով, որ երբեք չի մոռանա այդ օրն ու ճանապարհի ամեն մի ոլորանը։ Արցախում կռվող հորից հեռու, Վեդիում ժամանակավոր ապաստան գտած Սարգսյաններն ասում են՝ անհամբեր սպասում են հաղթանակի օրվան, երբ կվերադառնան, կգրկեն հորն ու նորից կապրեն ազատ ու անկախ Արցախում։

Ադրբեջանը հրթիռակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

Ադրբեջանը հրթիռակոծել է «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցին» հարակից հնագիտական ճամբարը։ Ադրբեջանը դիտավորյալ  թիրախավորում  է մշակութային ժառանգության հուշարձանները: Հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։

Հակառակորդի կորուստները

Ինֆոգրաֆիկա

Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման. Աննա Հակոբյան

Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ ջոկատը կոչել են Տիգրան Մեծի դստեր՝ Մեծ Հայքի թագուհի Էրատոյի անունով։ 

Շուշիում ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Նշվում է, որ օրվա ընթացքում (կեսօրից հետո) կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ «Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Պատերազմի 40 օրվա ընթացքում ՀՀ և ԱՀ տարածքում ոչնչացվել է ավելի քան 2000 հա անտառածածկ տարածք

Պատերազմի ավելի քան 40 օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։ Այս և մի շարք այլ տվյալներ է  ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով. Infocheck

Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով՝ հայտնել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։ «Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։ Ինչպես երևում է լուսանկարից՝ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսք ունի»,- նշել է կենտրոնը։

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ

«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ»,- տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ստեփանակերտը հրթիռակոծվել է կասետային ռումբերով. ԱՀ ԱԻՊԾ

«Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ հայտարարության մեջ։

Ստեփանակերտում հրթիռակոծությունից զոհվել է 3 մարդ. ԱՀ ԱԻՊԾ

«Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»,- տեղեկացրել է Արցախի ԱԻՊԾ-ն՝ հրապարակելով լուսանկարներ Ստեփանակերտի հրթիռակոծությունից: 

Հակառակորդը շարունակում է հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավարևմտյան հատվածներում՝ տեղեկացրել են ԱՀ ՊԲ-ից: Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավարևմտյան՝ Բերձորի հատվածում՝ տեղեկացրել է ԱՀ ՊԲ-ն:

«Դժոխքի ձոր». ադրբեջանական ոչնչացված ստորաբաժանումը՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդուժով

Տեսանյութ։

Հակառակորդն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին ու Ստեփանակերտը. կան զոհեր. ԱՀ ԱԻՊԾ

Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել է մի քանի բնակելի տուն, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ։ 

11-ամյա վարորդը․ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել

«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է, թե 11-ամյա Աշոտն ինչպես է հրետակոծության ներքո Արցախից մինչև Հայաստանի սահմանագոտի վարել մեքենան՝ իր հետ բերելով ընտանիքին ու մտերիմներին։ Փոքրիկն անկեղծացել է՝ պատմելով, որ երբեք չի մոռանա այդ օրն ու ճանապարհի ամեն մի ոլորանը։ Արցախում կռվող հորից հեռու, Վեդիում ժամանակավոր ապաստան գտած Սարգսյաններն ասում են՝ անհամբեր սպասում են հաղթանակի օրվան, երբ կվերադառնան, կգրկեն հորն ու նորից կապրեն ազատ ու անկախ Արցախում։

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ205
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 05․11. 2020 (օր 40-րդ) 01:0006 Նմբ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 05․11. 2020 (օր 40-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 04․11. 2020 (օր 39-րդ) 01:2305 Նմբ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 04․11. 2020 (օր 39-րդ) Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարություն Թոփիկյան-75. հոբելյանական համերգ 21:5728 Հլս, 2026
  • Մովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից 21:4228 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը հաստատել է ԱԺ շենքում և տարածքում գործող անվտանգության կանոնները 21:2428 Հլս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը հուլիսի 31-ից արձակուրդ կմեկնի 21:1028 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին 21:0028 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսաստանը կոպիտ սխալ է անում՝ կորցնելով ՀՀ նման երկրի բարեկամությունը. փորձագետ 21:0028 Հլս, 2026
  • Ավստրիան ցանկանում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 20:5828 Հլս, 2026
  • Գոշ գյուղը նոր դպրոց և մանկապարտեզ կունենա 20:5128 Հլս, 2026
  • Յուլիս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4428 Հլս, 2026
  • Պենտագոնն սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը 20:3828 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.07.2026 20:3228 Հլս, 2026
  • Սպիտակ տանն ավարտվել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը 20:2628 Հլս, 2026
  • Բոլոր նորածինները պետք է պատվաստվեն հեպատիտ Բ-ի դեմ 20:1928 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 28. 2026 20:1128 Հլս, 2026
  • Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել 20:0228 Հլս, 2026
  • ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալ-չմնալու հարցը հանրաքվեի դնելը արհեստական օրակարգ է. փորձագետ 19:5428 Հլս, 2026
  • Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 19:4328 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան» 19:3428 Հլս, 2026
  • Մեղրի փառատոն՝ հարթելու արջերի հետ կոնֆլիկտը 19:2228 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:0928 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը՝ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում. որ ուղղություններն են ամենապահանջվածը 19:0028 Հլս, 2026
  • Համաշխարհային բանկի զեկույցի շնորհանդեսին քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 18:5728 Հլս, 2026
  • Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգում 18:4928 Հլս, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծանում է. 90 տոկոսից ավելին անհատական այցելություններ են 18:3828 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության ծառայողները Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել 18:2928 Հլս, 2026
  • Ըմբիշ Արարատ Ավետիսյանը Բաքվում դարձավ բրոնզե մեդալակիր. Մ-17 ԱԱ 18:2128 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր 18:1128 Հլս, 2026
  • Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար. Մ-17 ԱԱ 18:0328 Հլս, 2026
  • Հայաստանն ու Թաիլանդը խորացնում են համագործակցությունը սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում 17:5828 Հլս, 2026
  • 250 հազարից 8 մլն դրամ և առանց աճուրդի. նոր չափորոշիչներ՝ պահանջված համարանիշների համար 17:4728 Հլս, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է 17:3928 Հլս, 2026
  • Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է 17:2728 Հլս, 2026
  • Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 17:2228 Հլս, 2026
  • ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումը 17:1328 Հլս, 2026
  • Համայնքային ոստիկանները հայտնաբերել են «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդուն 17:0828 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբորը ծեծի ենթարկելու դեպքին | 28.07.2026 17:0028 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին 16:5828 Հլս, 2026
  • Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ 16:5428 Հլս, 2026
  • Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների մասին հրապարակմանը 16:4328 Հլս, 2026
  • Ֆինանսավորման է երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց 16:2728 Հլս, 2026
  • Առաջիկա շաբաթները ծանր են լինելու. Մակրոնը՝ Ֆրանսիայում հրդեհների մասին 16:2328 Հլս, 2026
  • Քննարկվել է ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը 16:0928 Հլս, 2026
  • Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է 15:5628 Հլս, 2026
  • Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 15:4328 Հլս, 2026
  • ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանաբար զինաթափվել. Al Arabiya 15:2728 Հլս, 2026
  • Ուժեղացված ծառայություն Շենգավիթ վարչական շրջանում. հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք 15:0928 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Հանրային տարածքների վերադարձ. պետությանն ու համայնքներին են անցել տասնյակ հողատարածքներ 15:0028 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի 14:3128 Հլս, 2026
  • Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ում է 14:1028 Հլս, 2026
  • Երևանում անցկացվել է վիրուսային հեպատիտների էլիմինացիային նվիրված միջազգային գիտաժողով 13:5628 Հլս, 2026
  • ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին 13:3728 Հլս, 2026
  • Ջերմաստիճանն էապես չի փոխվի. Երևանում և որոշ մարզերում կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:1928 Հլս, 2026
  • Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները 13:0228 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 600 մլն դրամի թերհայտարարագրում և 210 մլն դրամի չվճարված հարկ․ ՊԵԿ-ի բացահայտումը 13:0028 Հլս, 2026
  • Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել 12:4628 Հլս, 2026
  • Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ. Հաջիզադե 12:3928 Հլս, 2026
  • Այս գիշեր Ուկրաինայի ուղղությամբ 131 անօդաչու թռչող սարք է արձակվել 12:1928 Հլս, 2026
  • ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ 12:0428 Հլս, 2026
  • Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի 11:5928 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ 11:4728 Հլս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր 11:3728 Հլս, 2026
  • Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ 11:2928 Հլս, 2026
  • Եթե Իրանի հետ բանակցություններն արդյունք չտան, կվերադառնանք նրան, ինչ անում էինք երկու օր առաջ. Թրամփ 11:1728 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին 11:0628 Հլս, 2026
  • Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը 10:3928 Հլս, 2026
  • Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի 10:1028 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Պետությանը վերադարձված հողամասեր՝ Արարատում, Սևանում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10:0028 Հլս, 2026
  • Այս գիշեր 400 ԱԹՍ է ուղարկվել Մոսկվայի մարզի ուղղությամբ, բնակելի շենք է վնասվել 09:4628 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում 09:2728 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0428 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4328 Հլս, 2026
  • Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան 08:3828 Հլս, 2026
  • Բոլիվիան ողջունել է Հայաստանի Հանրապետությանը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի առիթով 08:1228 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները 08:0728 Հլս, 2026
  • Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը 08:0228 Հլս, 2026
  • Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել 01:1128 Հլս, 2026
  • Վեդի քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի 00:5128 Հլս, 2026
  • ՇՄ նախարարը ներկայացրել է CBD COP17-ը՝ անդրադառնալով դրա նշանակությանը Հայաստանի և միջազգային բնապահպանական օրակարգի համար 00:1028 Հլս, 2026
  • «Հորիզոններ». գույն դարձած երազանք 23:4327 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կասեցրել են Բելառուսից հայկական ծագման ծաղիկների ներմուծումը 23:1227 Հլս, 2026
  • Ըմբիշներ Արարատ Ավետիսյանն ու Վազգեն Մնացականյանը կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար․ Մ-17 ԱԱ 22:5427 Հլս, 2026
  • Փոխհատուցում ստացել են, բայց չնչին. նախարարությունը կապի մեջ է «Վայլդբերիզի» ղեկավարության հետ 22:3327 Հլս, 2026
  • ՀՀ-ն և Կիպրոսը խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում 22:1227 Հլս, 2026
  • Ապօրինի մասնավորեցված այգիներ, պուրակներ, անտառներ. պետությանը վերադարձված գույքերն ըստ մարզերի 21:5927 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը լսել է աշակերտների և ուսանողների հարցերն ու առաջարկները 21:4827 Հլս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում 21:3627 Հլս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն 21:2127 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են ՀՀ-ՌԴ պայմանագրերին. Փաշինյանը՝ Պուտինին 21:0027 Հլս, 2026
  • Ամառային պրակտիկա՝ ԿԲ-ում 20:5527 Հլս, 2026
  • Յուլիս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5027 Հլս, 2026
  • Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:4527 Հլս, 2026
  • Խոշոր հարկ վճարողների ցանկում հայտնվելը հեշտացել է բիզնեսի համար. տնտեսագետ 20:3727 Հլս, 2026
  • Իսլանդիան հանրաքվե է սկսել ԵՄ-ին անդամակցության հարցով բանակցությունների վերսկսման վերաբերյալ 20:3227 Հլս, 2026
  • ԵՄ-ն կարող է հրաժարվել «փաթեթներով» պատժամիջոցների ընդունումից. FT 20:2727 Հլս, 2026
  • «Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան 20:2227 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.07.2026 20:1827 Հլս, 2026
  • ՀՀ Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք 20:1327 Հլս, 2026
  • Ռումինիան հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսման մասին 20:0727 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 27. 2026 20:0027 Հլս, 2026
  • Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին 19:5327 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015