• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել են ադրբեջանցիների զոհվելու դեպքեր. «Հարևաններ» Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել... 19:41
Հետընտրական ի՞նչ գործընթացներ են սպասվում | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ռոբերտ Ղևոնդյանի հետ Հետընտրական ի՞նչ գործընթացներ են... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 05․11. 2020 (օր 40-րդ)
Լեռնային Ղարաբաղ
01:0006 Նմբ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 05․11. 2020 (օր 40-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի, 4-ի դեպքերի քրոնիկոնը:

 

Որոշ դիվերսանտներ ու վարձկաններ  փորձել են Քարինտակի ուղղությամբ և այլ ուղղություններից ժայռերը մագլցել, սակայն ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով․ Հովհաննիսյան

«Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները, կարծես, հատուկ խնդիր ունեն։ Ամեն մի ոչնչացված դիվերսանտի կրծքին Ադրբեջանի դրոշ կա։ Իրենք խնդիր ունեն կոնկրետ, երևի Ալիևը շատ է ուզում սեփական ժողովրդի ոգին բարձրացնել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի դրոշի օրն է, և դիվերսանտների խնդիրը հայկական բնակավայրերում ադրբեջանական դրոշի ծածանումը նկարելն է։ Այսօր որոշ դիվերսանտներ ու վարձկաններ նույնիսկ փորձել են Քարինտակի ուղղությամբ և այլ ուղղություններից ժայռերը մագլցել, սակայն ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով՝ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է, այդ ձորակներն ու անտառներն իրենց համար դառնալու են դժոխք․ ՊՆ ներկայացուցիչ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը 22։00-ին մեկնարկած ասուլիսի ընթացքում հայտնել է․ «Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել՝ չնայած ակտիվությունը նվազել է։ Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի հարակից անտառներում, համայնքերում, ճանապարհներին և այլուր, փորձում են ամեն կերպ որոշակի խնդիրներ լուծել։ Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ։ Օրվա ընթացքում նաև ադրբեջանական զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր Շուկայի հատվածում, հարավում փորձել են փոքր խմբերով՝ հրետանու կրակի աջակցությամբ, առաջ գալ, բայց հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ։ Ինչ վերաբերում է Շուշիի մերձակա համայնքների, անտառների, ձորակների դիվերսիոն խմբերին, վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, երկար մարտերի չեն դիմում։ Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ պատճառելով՝ դուրս շպրտել այդ բնագծերից»։

Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվել է. ԱՀ ԱԻՊԾ

Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Այս մասին հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Առայժմ տուժածների մասին տվյալներ չկան։
 

Շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները. ՊԲ

Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որոնց ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած քայլերի արդյունքում չեզոքացվել են: Մասնավորապես, Քարինտակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները՝ տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։

Հակառակորդն այսօր էլ շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻՊԾ

«Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ, նախնական տվյալներով, չկան»,- տեղեկացրել են ԱՀ ԱԻՊԾ-ից:

«Զինուժ մեդիայի» ռեպորտաժը՝ մարտական  գեղեցկուհի Արփի Բեկյանի մասին

Համացանցի վերջին օրերի մարտական գեղեցկուհու՝ մանկավարժ, պարուսույց Արփի Բեկյանի մասին է «Զինուժ մեդիայի» պատրաստած ռեպորտաժը: Մինչև պատերազմը մարզիչ էր, մարտական գործողությունների մասին լսելուն պես զինվորագրվեց, շարք կանգնեց: Մանրամասները՝ տեսանյութում:

Արևելյան հատվածում թշնամական ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել ու հետ շպրտվել. ՊԲ

Նոյեմբերի 5-ին, ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում՝ զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

Հրետակոծվել են Բերձոր և Շուշի քաղաքները՝ հարակից բնակավայրերով. ԱՀ ԱԻՊԾ

Հրետակոծվել են Բերձոր և Շուշի քաղաքները՝ հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։ Այս մասին հայտնել են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Հակառակորդի ձեռնարկած բազմակի գրոհները կասեցվել են. թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավարևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի ձեռնարկած բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ։ Հակառակորդը՝ երկու գրոհային խմբերի կազմով, հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում՝ հայտնել են ՊԲ-ից։

Ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում, ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին. ԱՀ ԱԻՊԾ

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նշվում է, որ լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում, և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ 

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ199
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 04․11. 2020 (օր 39-րդ) 01:2305 Նմբ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 04․11. 2020 (օր 39-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 03․11. 2020 (օր 38-րդ) 20:5804 Նմբ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 03․11. 2020 (օր 38-րդ) Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • «Արմենիա» միջազգային օդանավակայանները 2026-ի 3 ամսում 1 մլրդ 999 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4610 Հնս, 2026
  • Ճշգրտումների և վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան 00:2410 Հնս, 2026
  • «Քիմիայի մոլ»՝ Մայր բուհում 00:0010 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ 23:4209 Հնս, 2026
  • Կրեմլի քարոզչությունը փորձում է կասկածի տակ դնել ՀՀ ընտրության արդյունքը 23:1609 Հնս, 2026
  • Վերահաշվարկվում են մի քանի տասնյակ ընտրատեղամասերի արդյունքները 23:0009 Հնս, 2026
  • Պետք է մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար. վարչապետ 22:4309 Հնս, 2026
  • Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 22:2709 Հնս, 2026
  • Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվի 22:1809 Հնս, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0309 Հնս, 2026
  • Արգիշտի Մեխակյանը շինարարական կազմակերպությունների հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը 21:5809 Հնս, 2026
  • Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ 21:3809 Հնս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:3009 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ինչ է հրահանգել Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին.«Մեդուզա»-ի բացահայտումը 21:0009 Հնս, 2026
  • 115 քրվարույթ՝ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առիթով. ՀԿԿ 20:5709 Հնս, 2026
  • Մի փորձեք նվաստացնել օլիգարխիկ կլանի ու անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը. Ալեքսանյան 20:4909 Հնս, 2026
  • Սնունդը ոչ մի դեպքում չպետք է վնասի սպառողին 20:4309 Հնս, 2026
  • Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ 20:3709 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի 2025 թվականի ծախսերի և եկամուտների կատարողականի հաշվետվությունը 20:2909 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.06.2026 20:2309 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին 20:1509 Հնս, 2026
  • Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ 20:1009 Հնս, 2026
  • Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը 35 տարեկան է 20:0609 Հնս, 2026
  • Ազովի ծովում առևտրային 2 նավերին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է վեցի 19:5909 Հնս, 2026
  • Եթե մի տեղ պատերազմ է լինում, մարդիկ ՀՀ քաղաքացիության համար հերթ են կանգնում. Անդրանիկ Քոչարյան 19:4709 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 19:3909 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 19:2809 Հնս, 2026
  • Լեհաստանը չի արգելափակի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը. Տուսկ 19:1709 Հնս, 2026
  • Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 19:0609 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ԳՇ պետն անդրադարձել է ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիների՝ վարժական հավաքներին մասնակցելու հարցին 19:0009 Հնս, 2026
  • Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ 18:5209 Հնս, 2026
  • Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ 18:4909 Հնս, 2026
  • Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում 18:4409 Հնս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարապետ Գուլոյանի նկատմամբ 18:3509 Հնս, 2026
  • Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ 18:2709 Հնս, 2026
  • Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ 18:1709 Հնս, 2026
  • Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ խոչընդոտ չկա. Թրամփ 18:1609 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Սյունիք՝ հայ-ամերիկյան գործընկերության խորացման օրակարգով 18:1209 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է 18:0609 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 17:5709 Հնս, 2026
  • Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի 17:4909 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութի 17:3809 Հնս, 2026
  • Թալիբներին արգելել են սմարթֆոններ օգտագործել 17:3609 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են 17:2409 Հնս, 2026
  • Հայկական կարոտ՝ ամերիկյան բեմում 17:1109 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել 17:0009 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ 16:5409 Հնս, 2026
  • Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե 16:4109 Հնս, 2026
  • Պատրաստ ենք էլ ավելի զարգացնել Կիպրոս-Հայաստան հարաբերությունները. Նիկոս Քրիստոդուլիդիս 16:3509 Հնս, 2026
  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը 16:3309 Հնս, 2026
  • ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ 16:2209 Հնս, 2026
  • Օգտագործված ջուրը պետք է մաքրվի և մաքրումից հետո միայն բաց թողնվի բնություն. Փաշինյանը՝ ջրային ոլորտի խնդիրների մասին 16:1309 Հնս, 2026
  • TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք. վարչապետ 16:0109 Հնս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15:5109 Հնս, 2026
  • Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում 15:4209 Հնս, 2026
  • Մանկական աստիգմատիզմ. ախտորոշումն ու բուժումը 15:3909 Հնս, 2026
  • «Չայկովսկի» երիտասարդական նվագախմբի երևանյան մեծ համերգը 15:2209 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ միջազգային գործընկերներից 15:1409 Հնս, 2026
  • Սի Ծինփինն ավարտել է վերջին յոթ տարում իր առաջին այցը Հյուսիսային Կորեա 15:0609 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ժողովուրդը վերահաստատեց վստահությունը Փաշինյանի նկատմամբ. աշխարհը շնորհավորում է 15:0009 Հնս, 2026
  • Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ 14:5909 Հնս, 2026
  • Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը 14:5209 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ներկայացրել է՝ որ ընտրատեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելու 14:4009 Հնս, 2026
  • Այսօր Առաջինի լրատվական ալիքը նշում է իր 5-ամյակը 14:1909 Հնս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին 14:1509 Հնս, 2026
  • Իսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. Նեթանյահու 14:1409 Հնս, 2026
  • ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. ԱԺ-ում շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը 14:1109 Հնս, 2026
  • Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. Թրամփ 13:3409 Հնս, 2026
  • Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ 13:0809 Հնս, 2026
  • Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ. Արմեն Մկրտչյան 13:0509 Հնս, 2026
  • ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ 13:0109 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմության կանխատեսմանը 13:0009 Հնս, 2026
  • Մեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին. Էդվարդ Ասրյան 12:5609 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 12:4609 Հնս, 2026
  • Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը 12:3709 Հնս, 2026
  • Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ 12:2609 Հնս, 2026
  • Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ 12:1309 Հնս, 2026
  • Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն 12:0409 Հնս, 2026
  • Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում 11:5709 Հնս, 2026
  • 2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32,891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, շնորհվել է 25,670-ին 11:4409 Հնս, 2026
  • Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշչիկները. Վահագն Ալեքսանյան 11:4309 Հնս, 2026
  • 2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից 11:3309 Հնս, 2026
  • Արմեն Մկրտչյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:2209 Հնս, 2026
  • Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը 11:2109 Հնս, 2026
  • Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում 11:1509 Հնս, 2026
  • Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար 11:0109 Հնս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5909 Հնս, 2026
  • 2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ նախարարի տեղակալ 10:5209 Հնս, 2026
  • Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում 10:3809 Հնս, 2026
  • Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին. Անդրեյ Պլենկովիչ 10:3009 Հնս, 2026
  • Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ. Նիկուշոր Դանը՝ Փաշինյանին 10:2909 Հնս, 2026
  • Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ 10:2709 Հնս, 2026
  • Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 10:1309 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ԱՄՆ-ը կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում. Ռուբիո 10:0109 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:4909 Հնս, 2026
  • ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել 09:2809 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:4709 Հնս, 2026
  • Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն 08:1609 Հնս, 2026
  • Աստղիկ Սիրանոսյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան համերգը 08:0009 Հնս, 2026
  • «Դասական Եվրատեսիլ-2026»-ի հաղթողը լեհ է. մրցույթի կազմակերպիչը՝ Հանրային Հեռուստաընկերությունը 01:0009 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015