• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ Դավիթ Խուդաթյանը հանդիպել է... 15:05
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է... 13:37
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Առկա է անտառներում և... 12:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 31․10․2020 (օր 35-րդ)
Լեռնային Ղարաբաղ
00:1201 Նմբ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 31․10․2020 (օր 35-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի դեպքերի քրոնիկոնը:

 

 

Չեմ կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին ու ծննդատունը․ Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ուսումնասիրվում են հակառակորդի կողմից ֆոսֆորային արգելված զինատեսակի կիրառության հետևանքները։

«Այսօր առավոտյան Ստեփանակերտի, օրվա ընթացքում՝ Մարտունու ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության դեմ կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա։ Ուզում եմ ֆիքսել, որ Ադրբեջանը շատ հաճախ ընտրովի գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը։Արցախի ԶՈՒ սպառազինության կազմում գտնվող հաճախ հին, սովետական արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում, և խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել նաև խաղաղ բնակչությունը։ Որի առիթով Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն արեց, և Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործողություն իրականացնել։ Սակայն Ադրբեջանը, ունենալով գերճշգրիտ զինատեսակներ, որոնք կարող են ունենալ մեկ-երկու մետրի շեղում, քաղաքացիական օբյեկտներ է թիրախավորում. Ստեփանակերտի ծննդատուն, Մարտակերտի հոսպիտալ, Ստեփանակերտի հոսպիտալ, Շուշիի եկեղեցի։ Չեմ կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին ու ծննդատունը»,- նշել է Հովհաննիսյանը։

Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ին հաջողվել է հետ վերցնել որոշակի դիրքեր․ Հովհաննիսյան

«Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։ Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ։ Մասնավորապես՝ կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում՝ միաժամանակ հետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ։ Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերին հաջողվել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա էլ մարտերը շարունակվում են:  

Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն․ ՊԲ

«ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն»,- հայտնել է Պաշտպանության բանակը:

Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը:  «Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը»,- գրել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կեղծիք՝ մանկամտության  մակարդակի կեղծիքը հերքող տեսանյութ

Տեսանյութ

Հակառակորդի կորուստները. 31.10.20 18։00

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներն է ներկայացրել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:  Վերջին տվյալների համաձայն՝  խոցվել են 239 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 656 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, հակառակորդի զոհերի թիվը 6947 է:

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ՝ գիշերային տեսանելիության սարքերով․ մերօրյա հերոսները

Պաշտպանության բանակը ներկայացրել է նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներ:

Տեսանյութ

Առնվազն 4 հայ ռազմագերի մինչև սպանվելը դաժան վերաբերմունքի է արժանացել. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ ադրբեջանական սոցիալական մեդիայում նոր տեսանյութ է տարածվել, որում երևում են 19 հայերի մարմիններ․ մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ: ՄԻՊ-ն ընդգծել է, որ ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 ռազմագերի է եղել նախքան սպանվելը։ Բեգլարյանը նաև գրել է, որ անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Արցախում։

Այսօր հրետակոծության են ենթարկվել Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքները

Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Այդ մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։ Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս: Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը: Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:

Հայկական զինուժը վերահսկում է սահմանային իրավիճակը

Տեսանյութ

Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները․ տեսանյութ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Ստեփանակերտում հրթիռակոծվել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի տուն»։

Չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրթիռակոծվել են Ստեփանակերտն ու Շուշին. ԱՀ ՊԲ

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին՝ տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել են կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

Ադրբեջանական կողմը կիրառել է ֆոսֆորային զինատեսակներ․ ԱՀ ՊԲ

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը  հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ՝ հայտարարել է ԱՀ ՊԲ-ն, հրապարակելով նաև տեսանյութ:

Հակառակորդը շարունակել է, բացի պաշտպանական բնագծերից, թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները

Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակել է, բացի պաշտպանական բնագծերից, թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Հակառակորդին գիշերը չի հաջողվել բարելավել իր դրությունը. Սարումյան

«Գիշերվա ընթացքում հակառակորդը շարունակել է ռազմաճակատի որոշ ուղղություններում հրետանային հարվածներ հասցնել թե՛ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների դիրքերին, թե՛ խաղաղ բնակավայրերին, մասնավորապես, Շուշիին, Քարինտակին: Մարտերի ընթացքում խոցվել են հակառակորդի մեկ տանկ, մեկ ՀՄՄ և 5 ԱԹՍ: Հակառակորդին գիշերն էլ չի հաջողվել բարելավել իր դրությունը, առաջ գալ, զբաղեցնել նոր բնագիծ, ունենալ որևէ հաջողություն: ՊԲ ստորաբաժանումները հուսալիորեն պահում են իրենց բնագիծը և կարող են ճնշել, պատժել հակառակորդի բոլոր գործողությունները»,- ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը հայտնել է «Լուրերի» հետ զրույցում։

ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները

Ժնևում Բաքվի և Երևանի ներկայացուցիչները պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը և ոչ ռազմական թիրախներին: Չսահմանափակելով հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարումը՝ կողմերը պայմանավորվել են անհապաղ կատարել մի շարք քայլեր։

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ846
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 30․10․2020 (օր 34-րդ) 00:4031 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 30․10․2020 (օր 34-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 29․10․2020 (օր 33-րդ) 00:2630 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 29․10․2020 (օր 33-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 28․10․2020 (օր 32-րդ) 00:3329 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 28․10․2020 (օր 32-րդ) Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք 17:4625 Հլս, 2026
  • Ռումինիան երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ անօդաչու թռչող սարք է խոցել իր տարածքում 17:4125 Հլս, 2026
  • ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի գանձերը 17:2425 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ից արտահանումը Եվրամիություն, Չինաստան, Հնդկաստան աճել է ավելի քան 80%-ով. նախարար 17:0025 Հլս, 2026
  • Մեր դիրքերն այժմ շատ ավելի ուժեղ են. Արաղչի 16:5825 Հլս, 2026
  • Վրաստանում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր անջատումը 16:3425 Հլս, 2026
  • Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի 15:4925 Հլս, 2026
  • Քննիչի աշխատանքի գնահատման նոր կարգ՝ ՀԿԿ-ում. առավելագույն միավորներ կստանան բարդ գործեր քննողները 15:2725 Հլս, 2026
  • Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. տարվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ կլինեն 15:2125 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ 15:0525 Հլս, 2026
  • Դադարել է գործել Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալը 14:5125 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 14:3325 Հլս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 14:3225 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին 13:3725 Հլս, 2026
  • Մտադիր չեմ շտապել Իրանի հետ գործարքի հարցում՝ ԱՄՆ ընտրությունների պատճառով. Թրամփ 13:3625 Հլս, 2026
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:1825 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին 13:0625 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Թերացողները կենթարկվեն պատասխանատվության, բարձր կատարողականը կխրախուսվի. ՀԿԿ 13:0025 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:4725 Հլս, 2026
  • Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները 12:2225 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի 12:1525 Հլս, 2026
  • Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է ՄՔԴ-ից երկրի դուրս գալու որոշման մասին 11:4325 Հլս, 2026
  • Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. Պապոյան 11:2125 Հլս, 2026
  • ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազ Քարիմ Խանի հրաժարականը 11:1525 Հլս, 2026
  • Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն 10:1825 Հլս, 2026
  • Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ 10:1325 Հլս, 2026
  • Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում 09:5425 Հլս, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում 09:3525 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան 08:5125 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ 08:3525 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1525 Հլս, 2026
  • 1 շաբաթում՝ 3 վարչական ձերբակալություն. «Զվարթնոց»-ից ապօրինի փոխադրման տուգանքը 50 հազար դրամ է 00:4325 Հլս, 2026
  • Աննա Ավետիսյանն ու Քեթրին Բարգերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը 00:2625 Հլս, 2026
  • Մոսկվան կսպասի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով 00:0725 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 23:4924 Հլս, 2026
  • «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում միջազգային երիտասարդական ճամբարի են մասնակցում 23:1824 Հլս, 2026
  • Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ 23:0024 Հլս, 2026
  • «Չքաղաքականացնել»․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հովհաննես Դավթյանի ներկայացմանը 22:5324 Հլս, 2026
  • Ռուս-Հայկական համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով 22:4224 Հլս, 2026
  • Կոտայքում ապօրինի զենք-զինամթերքի առգրավումն աճել է շուրջ 40 %-ով 22:2724 Հլս, 2026
  • Օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ավելի շատ կառուցողական օրակարգ կա, քան էսկալացիայի վտանգ. փորձագետ 22:0724 Հլս, 2026
  • Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը 21:5724 Հլս, 2026
  • Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը 21:2824 Հլս, 2026
  • Կհանդիպենք Մեղրի փառատոնին 21:1024 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Լարվածությունը միայն սահմանին չէ, որ նվազել է. փորձագետը՝ Բաքվի դիրքորոշման մասին 21:0024 Հլս, 2026
  • Յուլիս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5924 Հլս, 2026
  • Ամառային ընթերցանություն-2026 20:5524 Հլս, 2026
  • Արգենտինահայ արվեստագետի կարոտը և ապագան 20:5124 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.07.2026 20:4724 Հլս, 2026
  • Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ի երկրներին, այլ ոչ թե Ուկրաինային. Թրամփ 20:4224 Հլս, 2026
  • ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում 20:3124 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց 20:2324 Հլս, 2026
  • Աշխարհում պարենային ճգնաժամը հեռու է հանգուցալուծվելուց. ՀՀ-ում 2.5 տոկոսից ցածր է սովի ցուցանիշը 20:1224 Հլս, 2026
  • ԵՄ պատժամիջոցների պատճառով դադարեցվել են դրամական փոխանցումները «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով 20:0324 Հլս, 2026
  • Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը 19:5424 Հլս, 2026
  • Իրանը Եմեն է տեղափոխել ԻՀՊԿ հրամանատարների, հրթիռների ու անօդաչուների համար նախատեսված սարքավորումներ. Reuters 19:4924 Հլս, 2026
  • Կանն 2027. հայկական կինոյի նոր հնարավորությունը 19:4024 Հլս, 2026
  • Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր 19:3024 Հլս, 2026
  • Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց 19:2224 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը երիտասարդներին ներկայացրել է պետության երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները 19:0624 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայկական կաթնամթերքի շուրջ Ռոսսելխոզնադզորի պնդումները չեն հաստատվել․ ՍԱՏՄ 19:0024 Հլս, 2026
  • Լավրովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 18:5524 Հլս, 2026
  • Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում 18:4424 Հլս, 2026
  • ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ 18:3224 Հլս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժից 28 օր անց գտել են երեք ողջ մնացածի 18:2824 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ 18:2824 Հլս, 2026
  • Դվորկովիչը հրաժարական է տվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով 18:1724 Հլս, 2026
  • Դրապատին պատասխան կտա Ռուսաստանի մասին իր խոսքերի համար. Պեսկով 18:0524 Հլս, 2026
  • Լքված շենքերը կամ կապամոնտաժվեն, կամ պետությունը կգտնի դրանք օգտագործելու ձևը. կարգը հաստատված է 17:5324 Հլս, 2026
  • Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում 17:3924 Հլս, 2026
  • Ոսկրային սարկոմա․ վաղ ախտորոշումը՝ բուժման հաջողության կարևոր պայման 17:2824 Հլս, 2026
  • Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT 17:1524 Հլս, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է 17:0424 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Եթե լքված շենքի վերակառուցումը նորի արժեքի 75%-ից թանկ լինի, այն կքանդվի | 24.07.2026 17:0024 Հլս, 2026
  • Ուկրաինան Wildberries-ի նոր պահեստներ է թիրախավորել 16:5924 Հլս, 2026
  • Խորհրդակցություն՝ ԲԸՏՄ-ում. ամփոփվել են 2026-ի 1-ին կիսամյակի աշխատանքները, քննարկվել է COP17 նախապատրաստման ընթացքը 16:4824 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին 16:3724 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ 16:2624 Հլս, 2026
  • Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ 16:1524 Հլս, 2026
  • 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի 16:0424 Հլս, 2026
  • Տեքստի հեղինակին մատնում են սեփական բառերը 15:5524 Հլս, 2026
  • 144 տեղ հզորությամբ դպրոց և 40 տեղ հզորությամբ մանկապարտեզ. Նոր Ամանոսում կրթահամալիր է կառուցվում 15:4124 Հլս, 2026
  • Միացյալ Նահանգները նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերոջ, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ 15:2824 Հլս, 2026
  • Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը 15:1624 Հլս, 2026
  • Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է 15:0324 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Զանգվածային հոսանքազրկումներ ու ջրամատակարարման խնդիրներ Վրաստանում | 24.07.2026 15:0024 Հլս, 2026
  • Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում 14:4824 Հլս, 2026
  • ԵՄ-ն կանխարգելիչ պատժամիջոցներ է կիրառել Կուլևիի նավահանգստում գտնվող վրացական նավթավերամշակման գործարանի նկատմամբ 14:3724 Հլս, 2026
  • Կամո Արեյանը չի ընդունել մեղադրանքը. մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան 14:2424 Հլս, 2026
  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 26 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1324 Հլս, 2026
  • Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում 14:0224 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա 13:5324 Հլս, 2026
  • Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ» 13:4424 Հլս, 2026
  • ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ 13:3524 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները 13:2624 Հլս, 2026
  • Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը 13:1524 Հլս, 2026
  • Թեհրանի հարվածներից պատճառված վնասները կփոխհատուցվեն սառեցված իրանական ակտիվներից. Թրամփ 13:0424 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 105 մլն դրամի հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 մլն դրամով. Կամո Արեյանի գործ 13:0024 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն 13-րդ գիշերային հարվածն է հասցրել Իրանին 12:5324 Հլս, 2026
  • Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր 12:4024 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015