• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԲՀԿ-ի խոստումները ԲՀԿ-ի խոստումները 20:40
Պուտինը կարևորել է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները. «Հարևաններ» Պուտինը կարևորել է Ադրբեջանի... 19:58
Բաց հարթակ․ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը պետք է հասկանա՝ իրեն զոհաբերողը ՌԴ-ն է եղել. Գալստյան Բաց հարթակ․ Բաքվի բանտում... 19:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 29․10․2020 (օր 33-րդ)
Լեռնային Ղարաբաղ
00:2630 Հոկ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 29․10․2020 (օր 33-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի դեպքերի քրոնիկոնը:

Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ գրանցել․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

«Այսօր մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ամբողջ երկայնքով, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ։ Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի ռազմական գործողություններ։ Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ գրանցել։Բացի դրանից՝ Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում անտառային զանգվածի, փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են մարտական գործողությունները։ Այսօր դրանք ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքի ու հարակից բլուրների ու անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ մարտեր չեն»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անուններ

ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ։

Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՊԾ

Լուսաբացին հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ»  կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:«Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերածությունները շատ են։Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Շուշիի՝ այսօրվա հրթիռակոծության հետևանքները

Լուսանկարներ։

Հակառակորդի կորուստները․ ինֆոգրաֆիկա

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները, ըստ որոնց՝ խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ:

Հայկական կողմին է փոխանցվել 30 զոհված զինծառայողի մարմին․ ՀՀ ՊՆ խոսնակ

«Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանը թքած ունի սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ. ՊԲ

Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ: «Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,- ասված է ԱՀ ՊԲ հայտարարության մեջ:

ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Ռազմական նշանակետերը։

Մարտակերտի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան՝ տեղեկացրել են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում օդային տագնապ է եղել

Մեկ ժամից ավելի տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը «Սմերչի» հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։ Մայրաքաղաքում այս պահին ևս միացել է տագնապի ազդանշանը։ Օդային տագնապ է եղել նաև Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում՝ տեղեկացրել են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից:

ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:

Ստեփանակերտում հրթիռի հերթական ձայնը լսվել է 08:03-ին. կա երկու վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ

Առավոտյան ժամը 8:00-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Ժամը 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»,- գրված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում հատկապես Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան

Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,- գրել է նա։

«Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը. ԱՀ ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Հայտնում են ԱՀ ՊՆ-ից։ Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ75
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 28․10․2020 (օր 32-րդ) 00:3329 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 28․10․2020 (օր 32-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 27․10․2020 (օր 31-րդ) 00:4428 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 27․10․2020 (օր 31-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 26․10․2020 (օր 30-րդ) 00:2527 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 26․10․2020 (օր 30-րդ) Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • 6-ամյա դադարից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը 01:1327 Մայ, 2026
  • Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ 01:0727 Մայ, 2026
  • Գոտեպնդված և ոգևորված ենք ՀՀ քաղաքացիների արձագանքներից․ Արարատ Միրզոյան 01:0327 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» երկու օր եղել է Սյունիքում, հետո քարոզարշավը շարունակել ԱԱԾ շենքի մոտ 00:4627 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է փոքր մոդուլային ռեակտորներով․ Միրզոյանը՝ ատոմակայանի մասին 00:4327 Մայ, 2026
  • Իրանի համար ԹՐԻՓՓ-ը հնարավորություններ է բերելու․ Արարատ Միրզոյան 00:2627 Մայ, 2026
  • Գույքահարկի զրոյացում, անվճար տրանսպորտ. ՔԱՎԱԶ կուսակցության առաջին քայլը՝ հաղթանակի դեպքում 00:1327 Մայ, 2026
  • Ինչո՞ւ Մարկո Ռուբիոն չհանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ․ պարզաբանում է Արարատ Միրզոյանը 00:0927 Մայ, 2026
  • 10.000 դրամով ևս կբարձրացնենք թոշակները». ՀԱԿ ներկայացուցիչները՝ Գյումրիում 23:5626 Մայ, 2026
  • Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 23:3926 Մայ, 2026
  • Մեր համագործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ 3-րդ երկրի դեմ․ ԱԳ նախարար 23:3126 Մայ, 2026
  • Մեկ ժամ Երևանում. 20 րոպե երկկողմ հանդիպում և ստորագրված 3 փաստաթուղթ. ԱՄՆ պետքարտուղարի այցը 23:1926 Մայ, 2026
  • 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է․ Միրզոյան 23:0026 Մայ, 2026
  • «Միասնության թևեր»-ի քարոզարշավի 5 ամսվա պլանային բյուջեն 926,7 մլն դրամ է. Դոսյեի հետաքննությունը 22:5726 Մայ, 2026
  • Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ 22:5026 Մայ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի հետ կապված որևէ ընկերության հետ դեռ պայմանավորվածություն չկա․ Միրզոյան 22:3626 Մայ, 2026
  • Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է 22:3126 Մայ, 2026
  • Գերիների վերադարձի հարցը մշտապես մեր երկխոսության մաս է․ Արարատ Միրզոյան 22:2726 Մայ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0526 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը. Թրամփը՝ Ալիևին 22:0326 Մայ, 2026
  • Կան տարբեր երկրներ և ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ԹՐԻՓՓ-ի նկատմամբ․ Միրզոյան 21:5326 Մայ, 2026
  • ՀԿԿ-ն ընտրակաշառք բաժանելու դեպքեր է բացահայտել, ձայնագրություններ հրապարակել. 2 անձ կալանավորվել է 21:4326 Մայ, 2026
  • Տավուշի մարզային վարչության հերթափոխի տեսուչների հաստիքները համալրվում են պատրաստված մասնագետներով. էկոպարեկային ծառայություն 21:2726 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Կրեմլից մինչև Երևան. Թաթոյանի թիմի շուրջ սկանդալային բացահայտումներ 21:0026 Մայ, 2026
  • Մտադիր ենք զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Զախարովա 20:5826 Մայ, 2026
  • Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր 20:5226 Մայ, 2026
  • Մայիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4626 Մայ, 2026
  • Տոլմայի մոտ 40 տեսակ. համահայկական փառատոնը՝ «Զվարթնոց»-ում 20:4126 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.05.2026 20:3426 Մայ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում 20:2826 Մայ, 2026
  • 3 խոշոր ծրագրեր՝ Իջևանում 20:2326 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 26. 2026 20:1626 Մայ, 2026
  • Պետքարտուղարության հայտարարությունը Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալ 20:0826 Մայ, 2026
  • Հուշագիր՝ ազգային խոհանոցի և խոհարարական կրթության զարգացման ուղղությամբ 20:0126 Մայ, 2026
  • Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը 19:4826 Մայ, 2026
  • Կարևորվել է թվայնացման ոլորտում նոր ծրագրերի իրականացումը. ՆԳ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին 19:4326 Մայ, 2026
  • Էբոլայի իրավիճակը Կոնգոյում և Ուգանդայում 19:3126 Մայ, 2026
  • Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ընկերությունների դեմ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել սահմանափակումները 19:1426 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները երիտասարդի պայուսակում ատրճանակ են հայտնաբերել 19:0126 Մայ, 2026
  • Կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց 18:4826 Մայ, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 296 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:3926 Մայ, 2026
  • Փրկարար ծառայությունը պատրաստ է ցանկացած արտակարգ իրավիճակի արագ և համակարգված արձագանքման․ ուսումնավարժություն 18:2626 Մայ, 2026
  • Շաբաթների ընթացքում մենք կունենանք TRIPP նախագծի ստորագրում. Միրզոյան 18:1426 Մայ, 2026
  • Միշուստինն ու Ասադովը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հարցեր 18:0626 Մայ, 2026
  • «200 հազար քեզ, 400 հազար ընձի». ընտրակաշառքի գործով երկու կալանավորված կա 17:5326 Մայ, 2026
  • Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին 17:5026 Մայ, 2026
  • Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը կարևորագույն հանքանյութերի ոլորտում 17:4826 Մայ, 2026
  • Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն. հրապարակվել է տեքստը 17:4526 Մայ, 2026
  • Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը շարունակում են փոխադարձ հարվածները 17:3726 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը | ՈՒՂԻՂ 17:2426 Մայ, 2026
  • Դուք, վարչապետը, հայաստանյան ամբողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագայի Հայաստանի համար. Ռուբիո 17:2326 Մայ, 2026
  • ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը 17:0926 Մայ, 2026
  • Անվտանգ սննդամթերք երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար․ ՍԱՏՄ 17:0826 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Ավարտվեց ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան. ստորագրվեց 3 փաստաթուղթ | 26.05.2026 17:0026 Մայ, 2026
  • ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ. Միրզոյան 16:5626 Մայ, 2026
  • «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես 16:4926 Մայ, 2026
  • Ընտրական հանցագործությունների շրջանակում փետրվարի 7-ից մայիսի 19-ը ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ 16:3626 Մայ, 2026
  • Նախաստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը 16:3426 Մայ, 2026
  • Նորապատում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով․ կա 3 զոհ 16:1726 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը փաստաթղթեր են ստորագրում | ՈՒՂԻՂ 16:0426 Մայ, 2026
  • Ռուսաստանը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը. Զախարովա 15:5826 Մայ, 2026
  • ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները 15:5726 Մայ, 2026
  • Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով ներկրած թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք․ 1 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել 15:5226 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում 15:4726 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությունը | ՈՒՂԻՂ 15:4426 Մայ, 2026
  • Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է 15:3726 Մայ, 2026
  • ԻՀՊԿ-ն հայտնել է Իրանի օդային տարածք ներխուժած ամերիկյան անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին 15:1726 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի լավարկման հարցեր 15:0826 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Րոպեներ անց ԱՄՆ պետքարտուղարի օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում 15:0026 Մայ, 2026
  • Մայիսի 27-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն 14:5426 Մայ, 2026
  • Կա՛մ կկնքվի լավ գործարք, կա՛մ գործարք չի լինի. Ռուբիո 14:3326 Մայ, 2026
  • Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ. քվորում չկար 14:1626 Մայ, 2026
  • Կարա՞ս ինձ մի 50 պան տաս. կաշառք քվեի դիմաց՝ «Ուժեղ Հայաստան»-ից 14:0526 Մայ, 2026
  • Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. էկոնոմիկայի նախարարություն 13:3326 Մայ, 2026
  • Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից. Շոյգու 13:2826 Մայ, 2026
  • ԱԺ ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի. ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս»-ի գրանցումը 13:2026 Մայ, 2026
  • Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:1726 Մայ, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել պետական գույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 13:0526 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | «Շատ են, է, 30 000 է մարդը», «Խնդիր չունես տու, պեր». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 13:0026 Մայ, 2026
  • Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք 12:5926 Մայ, 2026
  • ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա 12:5826 Մայ, 2026
  • ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ 12:5426 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարը ժամեր անց կժամանի Հայաստան. այցին հետևեք Առաջինով և Առաջինի լրատվական ալիքով 12:4026 Մայ, 2026
  • Անկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում. Պուտին 12:3826 Մայ, 2026
  • Իրանի հարստացված ուրանը կա՛մ պետք է հանձնվի Վաշինգտոնին, կա՛մ պետք է ոչնչացվի տեղում. Թրամփ 12:3426 Մայ, 2026
  • Երևանում փակ փողոցներ կլինեն 12:2726 Մայ, 2026
  • Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական օբյեկտների 12:2426 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 12:2126 Մայ, 2026
  • Ռուբիոն ավարտել է քառօրյա այցը Հնդկաստան և ուղևորվել Հայաստան 12:2126 Մայ, 2026
  • Ուջանը կունենա հիմնանորոգված ճանապարհ 12:1826 Մայ, 2026
  • 5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից 12:0226 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի տեղակալն ու Նյու Բրանսվիկի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:5526 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը կրկին աճել է՝ 61-ից հասնելով 68 տոկոսի 11:4626 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 11:3526 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 11:1526 Մայ, 2026
  • ՊՆ զգուշացում. կհնչի թնդանոթի 3 կրակոց, քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կկատարի թռիչք 10:5126 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի՝ Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն ընտրակաշառք է տվել. ձայնագրություն է հրապարակվել 10:4926 Մայ, 2026
  • Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. վարչապետ 10:4626 Մայ, 2026
  • Ազգային ժողովում քվորում չկա, գրանցվել է 5 պատգամավոր 10:2026 Մայ, 2026
  • Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում 10:1626 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015