ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 17․10․2020 (օր 21-րդ)

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 17․10․2020 (օր 21-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի դեպքերի քրոնիկոնը:

Զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել. Վահրամ Պողոսյան

«Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասել է Պողոսյանը:

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ից, մարդասիրական զինադադար հաստատել

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության՝ ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հրետանավորները դիպուկ կրակով խոցել են 2-3 տասնյակ ավտոմեքենաներով հարձակվել փորձող շարասյունը. ՊՆ ներկայացուցիչ

«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ։ Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Մյուս ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ, որպես կանոն, հակառակորդը մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, այսօր հակառակորդը կիրառել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։

Գեղարքունիքի մարզում խոցվել է հակառակորդի 18 ԱԹՍ․ մարզպետ

Ադրբեջանը պատերազմ հրահրելուն զուգընթաց փորձել է ԱԹՍ-ների միջոցով բնակիչների ուշադրությունը գրավել, որոշ հատվածներում էլ՝ հրթիռակոծել՝ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Արդյունքում մենք մարզի Մեծ Մասրիկ համայնքում ունեցանք զոհ, 2 վիրավոր։ Վերջերս նաև 14-ամյա Նարեկը վիրավորվեց։ Վնասվել են շուրջ 40 առանձնատուն, 2 դպրոց։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն ամբողջովին տուն փլվեց, այլև գազատարը վնասվեց, ու հրդեհ բռնկվեց։ Բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են դաշտային աշխատանքներ իրականացնելու խնդիրներ»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ մարզի բնակիչներն արդեն բավական լավ քաղպաշտպանության են անցել։

Հրապարակվել են սիրիացի վարձկանների գաղտնազերծված զրույցները

Region Monitor-ը վերծանել և թարգմանել է «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի`զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան։

36 քաղաքացիական զոհ, 115 վիրավոր, շուրջ 7800 վնասված անշարժ գույք․ ԱՀ ՄԻՊ-ը թարմ տվյալներ ներկայացրեց

ԱՀ ՄԻՊ-ը հայտնեց, որ լայնածավալ թիրախավորում է տեղի ունեցել մոտ 130 բնակավայրի ուղղությամբ։ Շուրջ 7800 անշարժ գույք է վնասվել, 1300-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի մեքենա։ ՄԻՊ-ը հայտնեց, որ նախնական հաշվարկով՝ բազմաթիվ բնակավայրերում այսօրինակ հարձակումներն ու հրետանու կիրառումը հանգեցրել են ֆինանսական լուրջ կորուստների, որի ճշտումները դեռ կատարված չեն։

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերն Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Բեգլարյանի խոսքով՝ հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շոշ համայնքում տուժել են քաղաքացիական անձինք, քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս: 

Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը. ԱՀ նախագահ

Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ»,- գրել է ԱՀ նախագահը:

Սեպտեմբերի 27-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորվել է ավելի քան 100 քաղաքացիական անձ

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից՝ հրապարակելով նաև լուսանկարներ:

ՀՀ օդային տարածքում մոտ մեկ ժամում խոցվել է հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ. ՊՆ խոսնակ

ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ։

Ադրբեջանական հերթական կեղծիքը Գյանջայի մասին

Տեսանյութ

Հակառակորդի կորուստները․ 17.10.20 (ժամը՝ 11։00)

Վերջին տվյալներով խոցվել են հակառակորդի ևս 5 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 150 զոհ. տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ

Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-ի լույսի 17-ի գիշերը Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով տուժել է 3 քաղաքացիական անձ. նրանց տեղափոխել են հիվանդանոց: Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:

Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:

ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ. ՊՆ խոսնակ

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում ժամը՝ 00։42-ին,գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Իսկ ավելի ուշ՝ ժամը 01։33 հայտնել է, որ ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում