1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի դեպքերի քրոնիկոնը:
ՊՆ խոսնակն արձագանքել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու մասին ապատեղեկատվությանը
Ստեփանակերտը, Շուշին հրթիռակոծվում են
Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել․ ԱՀ նախագահ
Հակառակորդը ցերեկը լայնածավալ հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով․ Հովհաննիսյան
Ոչնչացված ադրբեջանցի զինծառայողները
Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ոչնչացված ադրբեջանցի զինծառայողներին:
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում
Նկարահանվել է «Արցախ․ վերջին առաջնագիծ» փաստագրական ֆիլմը
Ադրբեջանական հրետակոծության հետևանքները Ստեփանակերտում
Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
Այս մասին Ֆեյսբուքի գրառմամբ /ժամը 16։52/ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊԲ հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ
Հակառակորդը լայնամասշտաբ գրոհ է սկսել. Հովհաննիսյան
Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները
Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել հրթիռակոծված Ստեփանակերտից:
Վարչապետն Արցախում խորհրդակցություն է անցկացրել
Նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի կարիքների համար
Հրապարակվել են նահատակված զինծառայողների անունները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ:
Հերոսական դրվագներ տանկային մարտերից
- «Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:
- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից:
- Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակիի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը»,- հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊԲ նոր տեսանյութը առաջնագծից
Հակառակորդի կորուստները
100 միլիոն դրամ Երևանից՝ Ստեփանակերտին
Վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային է. Թորոսյան
Միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել. ՊՆ խոսնակ










