ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 04․10․2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 04․10․2020

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի դեպքերի քրոնիկոնը:

Հերթական սուտը վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում՝ հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: (ժամը 23։58)։

ՊԲ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի լայնածավալ հարձակողական գործողությունները

Հակառակորդի կորուստները՝ 04.10.2020 դրությամբ

Հակառակորդի կորուստներն այսօրվա դրությամբ կազմում են՝ 17 ինքնաթիռ,14 ուղղաթիռ,124 անօդաչու թռչող սարք, 368 տանկ և ՀՄՄ, 4 ինժեներական զրահատեխնիկա, 82 ավտոտրանսպորտ, 4 «Սմերչ», 3154 զինծառայող։

Հակառակորդն այսօր ունեցել է մոտ 400 զոհ, 700 վիրավոր․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ տեղեկացրեց, որ հակառակորդն այսօր տվել է 400 զոհ, 700 վիրավոր։ Խոցվել են 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ և 1 ԱԹՍ։

Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում. Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ժամը 19։57-ին գրառում է կատարել Ֆեյսբուքում և հայտնել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:

Ադրբեջանցի օդաչուների մարմինները թողնված են դաշտերում. Հովհաննիսյան

«Մի ուշագրավ առանձնահատկություն։ Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկը կատապուլտ չի լինում։ Հարց է առաջանում, իսկ միգուցե չե՞ն կարողանում, որովհետև անջատված է կատապուլտը։ Այսինքն՝ Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա, այլև ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»,- գրել է Հովհաննիսյանը։

ՊԲ-ն չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում. Արցախի նախագահ

Փախուստ Մատաղիսից․ տեսանյութ

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հակառակորդի զինվորների փախուստը Մատաղիսից՝ հայկական զինուժի կրակի ընթացքում: 

Հակառակորդը թիրախավորել է նաև Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները. ՊՆ ներկայացուցիչ

Շուշիում էլ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:  

Հակառակորդի ավտոշարասյունը խոցվում է Մատաղիս տանող ճանապարհին

Տեսանյութ

ՀՀ Կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ

5 զինծառայողի շնորհվել է Արցախի հերոսի կոչում. ԱՀ նախագահ

ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ, 2 տանկ․ ՊՆ խոսնակ

Ստեփանակերտի հրետակոծությունը

Ներկայացնում ենք 1lurer.am-ի բացառիկ լուսանկարները:

Տեսանյութ

Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում. կան տուժածներ. Հովհաննիսյան

Կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ՝ գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: (ժամը 12։06)

Արցախի ՊԲ-ն հզոր հարվածներ է հասցնում Ադրբեջանի խոր թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին. ՊՆ խոսնակ

Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Ստեփանակերտի հրետակոծումը

Տեսանյութ

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. ԱՀ նախագահի խոսնակ

Ժամը 10։44-ին Ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահի խոսնակը։ Հիշեցնենք, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։

Հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր. ԱՀ նախագահ

«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Բարի լույսը՝ առաջնագծում

Լուսանկար

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում