ԱԱրևիկ Աբելյան

Զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել. Վահրամ Պողոսյան

Զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում Արցախի պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասել է Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում