1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի դեպքերի քրոնիկոնը:
Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Երկու ժամում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ․ ՊՆ խոսնակ
Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ներկայացրեց նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասները
Համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ․ Հովհաննիսյան
Երեկոյան՝ 21։00-ին, ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։ Այսօր և անցնող ողջ գիշերը ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ Ստեփանակերտը, Շուշին և այլն, ինչին ես անձամբ ականատես եմ եղել։ Այսօրվա հրթիռակոծության հետևանքով կան նաև վիրավորներ լրագրողների շարքերում։ Այսօր երկու անգամ, ինչն ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքին, որի հետևանքով վանքը զգալիորեն տուժել է»։
Ադրբեջանական ագրեսիա. քաղաքացիական զոհերն ու կորուստները
Ռուս վիրավոր լրագրողի վիճակը շատ ծանր է․ վիրահատությունն ավարտվել է
Ռուս վիրավոր լրագրողի վիճակը շատ ծանր է, կրծքավանդակի հետ կապված վիրահատությունը ավարտել են։
Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին․ տեսանյութ
Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ հրետակոծության հետևանքով լրագրողներ են վիրավորվել
Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի Հովհաննես Մովսիսյանը: Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման հետևանքները լուսաբանելիս ռուս լրագրողը վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկրորդ հրետակոծության հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր Ֆեյսբուքի էջում գրել է հետևյալը. «Էլի վիրավոր լրագրող Շուշիում՝ եկեղեցու մոտ, հրետակոծության հետևանքով վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց»:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում մինչ օրս մահացել է 20, վիրավորվել 93 խաղաղ բնակիչ. ԱՀ ՄԻՊ
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի 9 միավոր զրահատեխնիկա են խոցել. ՊՆ խոսնակ
Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին. ԱՀ նախագահ
«Լուրերի» նկարահանող խումբն այցելել է Շուշիի հրթիռակոծված Սբ Ղազանչեցոց եկեղեցի
Հրետակոծությունից վնասվել է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին
Նոր դրվագներ հայ զինծառայողների սխրագործություններից
- Հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Նորիկի Գրիգորյանը ոչնչացրել է հակառակորդի 1 հրամանատարական կետ և խոցել է 1 տանկ:
- Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Արմեն Ստեփանի Սիմոնյանը խոցել է 1 ուղղաթիռ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
- Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Սիմոն Հովհաննեսի Թորոյանը խոցել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
- Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Գարեգին Նորայրի Թորոսյանը խոցել է 6 տանկ, 1 ՏՕՍ-1 հրանետ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, 4 ապաստարան:
- Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լևոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող:
- Հակատանկային մարտկոցի մեքենայի հրամանատար-օպերատոր, ավագ սերժանտ Միսակ Համլետի Պետրոսյանը խոցել է հակառակորդի 1 տանկ։
Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից. ՊՆ խոսնակ
Հակառակորդը գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն կորուստներ կրելով դիմել է փախուստի
Գիշերվա ընթացքում թշնամին շարունակել է հրթիռակոծել Ստեփանակերտը










