ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 07․10․2020 (ՕՐ 11-րդ)

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ դեպքերի քրոնիկոնը․ 07․10․2020 (ՕՐ 11-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի դեպքերի քրոնիկոնը:

Ամենահամեստ հաշվարկներով՝ հակառակորդը մինչև կեսօր տվել է մոտ 260-280 զոհ. Հովհաննիսյան

«Հակառակորդի մոտ 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել էր, զգալի թվով, չգիտեմ հստակ՝ թե որքան, սարքին տեխնիկա էր մնացել մեր զինված ուժերի ձեռքին, բայց քանի որ այդ տվյալներն ունենալուց հետո մարտերը շարունակվում են, վստահ եմ, որ դրանց թվերն աճել են»,-  տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հաջողվել է հակառակորդին մի քանի հատվածներում շեշտակի հարվածներ հասցնել․ Հովհաննիսյան

Երեկոյան՝ 22։00-ին անցկացվող ճեպազրույցի ընթացքում, ներկայացնելով արցախա-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը՝ Հովհաննիսյանը նշեց, որ ողջ օրը սահմանի հարավային շրջանում ընթացել են թեժ մարտեր։ Եվ հիմա էլ դրանք շարունակվում են։

Հրթիռակոծվում են Շուշին և այլ քաղաքներ․ Արծրուն Հովհաննիսյան

Նորից հրթիռակոծվում են նաև Շուշին և այլ քաղաքներ՝ Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդը թիրախավորել է Հադրութ քաղաքը

Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Նորից թիրախավորվել են Շուշին ու Ստեփանակերտը

«Հասկացե՛ք, ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն»,- գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Հաղթելու ենք․ տեսանյութ՝ առանց մեկնաբանության

Տեսանյութ

Փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև փրկվեց դիրքապահ 19 զինծառայողի կյանքը․ ԱՀ նախագահ

«Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը: Այդ օպերացիայի արդյունքում թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ՝ արագ նահանջել է»,- հայտնել է Արցախի Հանրապետության նախագահը։

Ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը

Տեսանյութ

Այս փոքրամարմին հսկան խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ․ Հովհաննիսյան

«Այս փոքրամարմին ու մանկադեմ ՀՍԿԱՆ Դոխոյան Հարությունն է։ Նա մեր հերոսներից է։ Նա խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ»,- գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ֆեյսբուքի էջում տեղադրելով նաև Դոխոյանի լուսանկարը:

Ադրբեջանական բանակի հենակետերի ու կրակակետերի ոչնչացումը

Տեսանյութ

Արցախի բնակչության հրթիռակոծումը 

«Լուրերի»  ֆոտոշարքը: 

Ապացույց, որ թուրքական իշխանությունները տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի․ Պողոսյան

«Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի՝ վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան»,- հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Հակառակորդի զորքերի ոչնչացման և փախուստի հերթական կադրերը՝ ԱՀ ՊԲ-ից

Տեսանյութ

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում

Տեսանյութ

ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ:

Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա. Պողոսյան

«Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը»,- գրել է ԱՀ նախագահի խոսնակը։

Ջախջախվել է երեք բրիգադ՝ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, անձնակազմով. Հովհաննիսյան

«Ստեփանակերտը, ցավոք, այս պահին հրթիռակոծվում է, մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածներ են հասցվում խաղաղ բնակիչներին: Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի կորուստները. նոր տվյալներ

Ադրբեջանի կորուստները հոկտեմբերի 6-ի ժամը 21:00-ի դրությամբ․ ինֆոգրաֆիկա

Մեր զորքերը շարունակում են վստահ հաղթանակներ տանել տարբեր ճակատներում. Արծրուն Հովհաննիսյան

«Տեսանյութը հրապարակվեց րոպեներ առաջ: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է խոցվում ադրբեջանական նավթամթերքի մեծ բազա: Եվ տարօրինակն այն է, որ պատերազմի 11-րդ օրն է ընթանում, և նավթամթերքի բազայի հարևանությամբ գտնվում է զորանոց, որտեղ, ըստ էության, ոչնչացել են մոտավորապես 200 զինծառայողներ՝ գտնվելով նավթամթերքի բազայի հարակից տարածքում»,- գրել է Հովհաննիսյանը:

Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց. Ստեփանյան

Տեսանյութ

ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները

Տեսանյութ

Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

Լուսանկարներ

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում

ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար. ՀՀ ՊՆ խոսնակ

«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի»,- գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակը։

Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրեր. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

Ֆեյսբուքի իր էջում  առավոտյան գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Մեր զորքերը շարունակում են վստահ հաղթանակներ տանել տարբեր ճակատներում. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում