• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի... 13:42
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
Թուրքիային և Ադրբեջանին հարվածների հետ կապված իրավիճակը կարգավորվել է. Բաղաեի. «Հարևաններ» Թուրքիային և Ադրբեջանին հարվածների... 20:35
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 24․10․2020 (օր 28-րդ)
Լեռնային Ղարաբաղ
00:5725 Հոկ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 24․10․2020 (օր 28-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի դեպքերի քրոնիկոնը:

Նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները:Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»:

Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ. թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները հետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

«Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը»,- գրել է Պողոսյանը։

Մարտական գործողություններն արագ փոփոխվում են. ներկայացված ինտերակտիվ քարտեզը փոփոխական է. Հովհաննիսյան

Այսօր առավոտից կրկին սկսվել են մարտական գործողություններ։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, իսկ կեսօրին սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։ Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից հյուսիսային կողմ, ինչպես ներկայացրել ենք նախորդ օրերին՝ անտառների և հարակից բնակավայրերի  տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ հարավային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը փորձել է մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային  գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի  տեխնիկաներ, մի քանի անգամ կատարված փորձերը կանխվել են, ետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ։

Հովհաննիսյանը նաև ինտերակտիվ կերպով ներկայացրեց  համապատասխան քարտեզ և առանձին կետերով նշեց այն բնակավայրերը, որտեղ վերջին երկու երեք օրերին ընթանում են դիվերսիոն  խմբերի չեզոքացման աշխատանքները։

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրել են, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը. նոր տեսանյութ

Տեսանյութ

Ադրբեջանցիները հարձակման փորձեր են անում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ են ստացել՝ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով:

«Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել: Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր: Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել: Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»,- տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Խոցվել են հակառակորդի 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ

Վերջին տվյալներով խոցվել են հակառակորդի ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ՝ տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունները։

Սբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրությունն ուղերձ է`օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է այսօր Շուշիի խոցված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությանը:Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները...Երջանի՛կ լինեք»,- ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:

Ադրբեջանը հայ ռազմագերիների հանդեպ կիրառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական ճնշում. ԱՀ ՄԻՊ

«Երեկ հրետանային միջոցներով թիրախավորել է Բերձոր քաղաքը, սա ցույց է տալիս, որ փորձում են Արցախն ու Հայաստանը իրար կապող ճանապարհը ինչ-որ ձևով կրակի տակ պահել, որպեսզի հնարավորինս խաթարեն հաղորդակցությունը երկու հանրապետությունների միջև, որը, հասկանալի է՝ մեծ նշանակություն ունի»,- նշել է Բեգլարյանը: ԱՀ ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական սոցիալական մեդիայում տարածվող տեսանյութերին ու լուսանկարներին, որոնցում երևում են դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր:

«Երեկ և նախորդ օրերին հրապարակված տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որ նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը կրկին խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները»,- նշել է Բեգլարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունն այսօրինակ դեպքերի վրա հրավիրելով, որ հետագայում այլևս նման հանցագործություններ չկրկնվեն:

Հակառակորդը քաղաքացիական օբյեկտները թիրախավորել է «Պոլոնեզ» հրթիռներով. Բեգլարյան

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր: Ըստ նրա՝ հիմնականում թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքներն ու հարակից բնակավայրերը, որոշակի պարբերականությամբ հրթիռակոծվել են նաև Հադրութն ու Ստեփանակերտը: «Մեր վերլուծությամբ՝ «Պոլոնեզ» տիպի հրթիռներ են կիրառվել, և բացառապես թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես, որոշ բնակելի տներ են վնասվել, վնասվել են գազատար խողովակ և արտադրական նշանակության որոշ օբյեկտներ»,- նշել է Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ թշնամու գործողությունները Ժնևի կոնվենցիայով համարվում են պատերազմական հանցագործություն: 

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ունենք 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր, կան անհայտ կորածներ. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցին ներկայացրել է վերջին օրերի դիտարկումներն ու փաստահավաք խմբի աշխատանքը:Նա հայտնել է, որ առ այսօր արձանագրվել են 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր, մեկը վիրավորվել է գիշերը՝ Ավետարանոց գյուղում հրթիռակոծության հետևանքով: Բեգլարյանը նշել է, որ իր տեղեկություններով՝ կան նաև անհայտ կորած քաղաքացիական անձինք: 

«Մոտ 10500 մասնավոր սեփականություն, բնակարան, տուն, խանութ, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր են վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, 1000-ից ավելի շարժական գույք»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը

տեսանյութ

Տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի բոլոր ուղղություններում

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրությունը: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: Հայտնել են ՊԲ-ից։

Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել է ադրբեջանցի զինծառայող

Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը առգրավվել է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:  «Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որին այս պահին վիրահատում են հայ ռազմաբժիշկները»,- գրել է նա:

 

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ296
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 23․10․2020 (օր 27-րդ) 00:2124 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 23․10․2020 (օր 27-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 22․10․2020 (օր 26-րդ) 00:2223 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 22․10․2020 (օր 26-րդ) Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 17։00 | Ինչքան լավ սովորեք, այնքան դպրոցը, գյուղը, պետությունը լավը կդառնան. վարչապետը՝ Մրգաշենում 17:0008 Ապր, 2026
  • 2022-ի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թիվն ավելացել է 25,3 %. ՊՆ 16:5808 Ապր, 2026
  • Ուրանի հարստացում Իրանում չի լինի. Թրամփ 16:5108 Ապր, 2026
  • Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ 16:4308 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Բալահովիտ բնակավայրում կառուցված մանկապարտեզ 16:2708 Ապր, 2026
  • Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:2308 Ապր, 2026
  • Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան 16:1608 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն 16:0908 Ապր, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին 16:0208 Ապր, 2026
  • Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը 15:5408 Ապր, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարից հետո երկու կողմն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին. AFP 15:5008 Ապր, 2026
  • Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ 15:4308 Ապր, 2026
  • Խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվողների մասնակցության արդյունքն էր. Փեզեշքիան 15:3508 Ապր, 2026
  • Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է 15:2708 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի համաձայնություն են ձեռք բերել 15:2308 Ապր, 2026
  • Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը 15:1408 Ապր, 2026
  • Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցության հայտերի ընդունումը 15:0708 Ապր, 2026
  • Լուրեր 15։00 | Ձերբակալվել են մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 15:0008 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 14:5808 Ապր, 2026
  • Որոշ շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 14:5108 Ապր, 2026
  • Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 14:4308 Ապր, 2026
  • Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3508 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Ֆանտան բնակավայրում հիմնված վարդի ջերմատուն 14:2508 Ապր, 2026
  • Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար 14:2108 Ապր, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը 14:1308 Ապր, 2026
  • Սա միլիոններ պետք է բերի համայնքին, խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին 14:0408 Ապր, 2026
  • Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու 13:5808 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Արագյուղում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4708 Ապր, 2026
  • Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը 13:4508 Ապր, 2026
  • Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան 13:4208 Ապր, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանը 13:3508 Ապր, 2026
  • ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ 13:2608 Ապր, 2026
  • Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան 13:1608 Ապր, 2026
  • «Բջնի ամրոց» պատմության և մշակույթի հուշարձան տանող հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհը հիմնանորոգվում է 13:1508 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Լիոնում «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումները 13:0708 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Այսօր մեծ օր է համաշխարհային խաղաղության համար. Թրամփ | 08.04.2026 13:0008 Ապր, 2026
  • Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանին 12:5908 Ապր, 2026
  • Խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը կգլխավորի Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA 12:5308 Ապր, 2026
  • Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք պետք է չվախենան․ Ժաննա Անդրեասյան 12:4408 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել 12:3508 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել 12:2408 Ապր, 2026
  • Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին 12:1308 Ապր, 2026
  • Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվել է. վարչապետ 12:0508 Ապր, 2026
  • Իրանական ուրանի հարցը լիովին կլուծվի. Թրամփ 11:5908 Ապր, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին 11:4908 Ապր, 2026
  • Թրամփը «ոսկե դար» է խոստանում Մերձավոր Արևելքի համար 11:3808 Ապր, 2026
  • Պետական աջակցություն 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար. նախագիծ 11:2908 Ապր, 2026
  • Բրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունը 11:2008 Ապր, 2026
  • Նոր Գեղի բնակավայրում Կառավարության աջակցությամբ հիմնվել է 5,2 հա պղպեղի ջերմատուն 11:0908 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆ 11:0008 Ապր, 2026
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եգիպտոսը և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը 10:5008 Ապր, 2026
  • Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է 10:4608 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:2408 Ապր, 2026
  • Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ 10:1708 Ապր, 2026
  • Վարչապետն այցելել է Մրգաշենի վերանորոգված միջնակարգ դպրոց 10:0808 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Երևանի անտառածածկ տարածքների վերականգնումն առաջնահերթություն է. ՇՄՆ | 08.04.2026 10:0008 Ապր, 2026
  • Տեքստիլ արվեստին նվիրված միջազգային շրջիկ ցուցահանդեսը՝ Երևանում 09:4908 Ապր, 2026
  • Հրապարակվել է ԱՄՆ-ին ներկայացված Իրանի՝ 10 կետից բաղկացած ծրագիրը 09:3708 Ապր, 2026
  • Արզօ և Ցոլակ Կանթեղ. երգիծանկարների ցուցահանդես 09:3308 Ապր, 2026
  • Զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ 09:1408 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0608 Ապր, 2026
  • Իրանը դրական է արձագանքել ԱՄՆ-ի՝ հրադադարի հայտարարությանը․ ապրիլի 10-ին Իսլամաբադում կմեկնարկեն բանակցությունները 08:5008 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3908 Ապր, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունել է մանդատների ստեղծման, կիրարկման ու վերանայման վերաբերալ ԳԱ բանաձևի ընդունումը 08:2108 Ապր, 2026
  • Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել 08:1508 Ապր, 2026
  • Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտում․ վարորդը հոսպիտալացվել է 07:4908 Ապր, 2026
  • Օրենսդրական փոփոխությունից հետո ապրանքները կվարակազերծվեն. կլինեն լիցենզավորված կազմակերպություններ 01:2108 Ապր, 2026
  • Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ 01:1508 Ապր, 2026
  • Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ 01:1408 Ապր, 2026
  • Ապրիլի 8-ի եղանակային կանխատեսումները 00:5808 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետը լրանում է․ Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել 00:5608 Ապր, 2026
  • 200-ից ավելի դպրոցներ տնօրեն չունեն. նախարարությունը հավաքում է գործուղվել ցանկացողների տվյալները 00:2808 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը 00:0908 Ապր, 2026
  • Ուրիշ բան, որ պարզվի՝ ասենք 20 երկրի քաղաքացի է. Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 00:0308 Ապր, 2026
  • Նախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ օրենքներ 23:3707 Ապր, 2026
  • Մայրության և գեղեցկության տոնին ՄԻՊ ուշադրության կենտրոնում Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք են 23:2507 Ապր, 2026
  • Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել 23:2207 Ապր, 2026
  • Ադրբեջանցի վարորդը Հայաստանում չի շրջել, տեսանյութն էլ Երևանից չէ. անհայտ ծագման նոր կեղծիքները 23:1407 Ապր, 2026
  • Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի. Թրամփ 22:5907 Ապր, 2026
  • Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա 22:4307 Ապր, 2026
  • Ապօրինաբար օտարված տարածքները վերադարձվում են պետությանը. Նորքում անտառ կհիմնվի 22:3307 Ապր, 2026
  • ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին 22:2107 Ապր, 2026
  • Հարցազրույց Արծվիկ Մինասյանի հետ 22:1107 Ապր, 2026
  • 3+1 փոքրիկ խմբակի մասին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:0807 Ապր, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները 21:5507 Ապր, 2026
  • Ստեղծարար կանանց ներուժի բացահայտում 21:3607 Ապր, 2026
  • Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում 21:2007 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ապատեղեկատվության հոսք․ կեղծ տեսանյութերի թիրախում՝ Հայաստանը | 07.04.2026 21:0007 Ապր, 2026
  • «Ալֆա-ֆարմ իմպորտ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 580 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5707 Ապր, 2026
  • Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական 20:5107 Ապր, 2026
  • Տեխնիկակա՞ն, թե՞ առանցքային փոփոխություն. ԱԺ արտահերթի օրակարգը 20:4407 Ապր, 2026
  • Ապրիլ 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3907 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքը 20:3407 Ապր, 2026
  • Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին 20:2807 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 20:2207 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 7. 2026 20:0607 Ապր, 2026
  • Ռազմական առումով Իրանը պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել. Վենս 19:5707 Ապր, 2026
  • 278 հայտից 126-ը՝ հաստատված․ ներկայացվել են 2026-ի մշակութային ծրագրերը 19:4807 Ապր, 2026
  • Հայաստանում վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը 19:3907 Ապր, 2026
  • Վենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համար 19:2807 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015